Ուղիղ եթեր
Ներքին Խոսք 2 ամիս առաջ - 19:20 31-03-2026

Կապիտուլացված Նիկոլ անհողը չի կարող արժանապատիվ խաղաղություն բերել․ քաղաքագետ

«Փաստացի խաղաղություն չի եղել, բայց երբ պարտությունը ներկայացվում է որպես խաղաղություն՝ դա խաբեություն է և մանիպուլյացիա»,- ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանը Oragir.News-ի հետ զրույցում՝ անդրադառնալով այն հարցին, թե արդյո՞ք 2018-ից առաջ Հայաստանում եղել է խաղաղություն և ինչո՞վ է տարբերվում ներկայիս խաղաղությունը։

Խոսելով խաղաղության մասին, Գագիկ Համբարյանը ընդգծեց, որ նախ պետք է հասկանանք նշանակությունը, և ապա բացատրեց, որ թե՛ անցյալում, թե՛ ներկայում խաղաղություն լինել չի կարող։ Նա նշեց, որ այս պահին Հայաստանը շարունակում է ապրել նույն խնդիրներով՝ շրջափակում, անվտանգային ռիսկեր։

«Ասում են՝ առևտուր կա, բայց Ադրբեջանը մեզանից ոչինչ չի գնում։ Իսկ ենթակառուցվածքային կախվածությունը Ադրբեջանից շատ մեծ վտանգ է պարունակում»,- նշեց նա։

Քաղաքագետը կարծիք հայտնեց, որ Փաշինյանը չի կարող արժանապատիվ խաղաղություն բերել Հայաստանի Հանրապետությանը ու հայ ժողովրդին։

«Ամենակարևորը՝ Նիկոլ անհողն իր դոշին ամրացված պլաստմասե քարտեզը ներկայացնելով՝ խաբում է հանրությանը, թե սա է իրական Հայաստանը։ Եթե իրական Հայաստանը դա է, ապա ինչո՞ւ ինքը չի գնում ու չի վերադարձնում Ջերմուկի այն տարածքները, որոնք օկուպացվել են ադրբեջանցիների կողմից, ինչո՞ւ չի գնում Գեղարքունիքի, Վայոց ձորի կամ Սյունիքի այն հատվածները, որոնք Հայաստանը հիմա չի վերահսկում։ Ինքը բացահայտ հասկացնում է, որ կարող է ընդհանրապես այդ տարածքները չվեդադարձնեն»,- ասաց նա։

Խոսելով մինչև 2018 թվականը եղած իրավիճակի մասին՝ Գագիկ Համբարյանը նշեց, որ մենք հաղթանակած երկիր էինք։

«Չեմ ասում՝ թելադրող էինք, բայց մեզ հաշվի էին առնում։ Ադրբեջանը իրեն թույլ չէր տալիս այն լեզվով խոսել Հայաստանի մասին, ինչ հիմա է անում։ Մեր երկրի ղեկավարին Ադրբեջանի ղեկավարները չէին անվանում հարբեցող ծաղրածու և պատասխան չէին ստանում։ Ոչ մի ադրբեջանցի ղեկավար իրեն թույլ չէր տալիս մեր հասցեին արտահայտվել այն խոսույթով, որը Նիկոլը թույլ է տվել, որ այսօր օգտագործեն։ Այսօր արդեն տեսնում ենք, թե ինչպես է Ադրբեջանի բռնապետը կամ իրեն Կովկասի մահմեդականների առաջնորդ հռչակած Ալլահշուքյուր Փաշազադեն խոսում Հայաստանի մասին։ Փաստորեն, ըստ Նիկոլի, հաղթանակած երկիր Հայաստանը ավելի վատն էր, քան թուրքի դեմ ծնկած Հայաստանը»։

Ինչ վերաբերում է Փաշինյանի «եռագլուխ» ձևակերպմանը, քաղաքագետն ասաց, որ չի տեսնում նմանություններ Ռոբերտ Քոչարյանի, Սամվել Կարապետյանի և Գագիկ Ծառուկյանի միջև։

Հարցին, թե ինչո՞ւ է Փաշինյանը առանձնացնում հենց այս երեքին, նա պատասխանեց պարզ․ «Որովհետև իր վախը իշխանությունը կորցնելու հետ կապված է հենց այս երեքի հետ»։

Միևնույն ժամանակ, ըստ նրա, կա մի ընդհանուր գիծ այս երեք քաղաքական ուժերի միջև։

«Ի տարբերություն Նիկոլի, իրենք խոսում են արժանապատիվ խաղաղության մասին, ոչ թե բոլոր պահանջները կատարելով խաղաղություն բերելու։ Պատմության մեջ չկա դեպք, երբ կապիտուլյանտը կարողանա հավասարը հավասարի պես բանակցել ու խաղաղություն բերել»,- հիշեցրեց նա։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը նախօրեին հայտարարել էր․ «Մենք բազում զոհերի և զոհողությունների գնով հասել ենք ոչ թե պատերազմի հետաձգման, այլ խաղաղության»։ Նա միաժամանակ Քոչարյանին, Կարապետյանին, Ծառուկյանին համարել է պատերազմի եռագլուխ կուսակցություն։

Ամենից շատ դիտված

10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան