Ներքին 3 ամիս առաջ - 21:57 30-03-2026

«Եռաբլուր»-ում որդեկորnւյս ծնողների նկատմամբ բռնnւթյան գործով նոր քննություն կիրականացվի

44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներին «Եռաբլուր» զինվորական պանթեոնից ուժի կիրառմամբ բերման ենթարկելու գործով նոր քննություն կիրականացվի։ Վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել դատախազության բողոքը։

Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկանում է փաստաբան Վահան Հովհաննիսյանից։

Հիշեցնենք, որ 2022թ. սեպտեմբերի 21-ին՝ ՀՀ Անկախության օրը՝ վաղ առավոտյան ոստիկանության ծառայողներն անհամաչափ բռնի ուժի գործադրմամբ «Եռաբլուր»-ից բերման են ենթարկել 37 քաղաքացու՝ զոհված զինծառայողների ծնողներին, որոնք ցանկանում էին թույլ չտալ Նիկոլ Փաշինյանին՝ մուտք գործել պանթեոն՝ նշելով, որ նա է իրենց որդիների մահվան մեղավորը։ Ոստիկանությունից հայտնել են, որ նրանք բերման են ենթարկվել՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով՝ ոստիկանների օրինական պահանջը չկատարելու համար, թեեւ տեսանյութերում պարզ երեւում է, որ ոստիկանները որեւէ պահանջ չեն ներկայացրել, նախ՝ ուժի գործադրմամբ բերման են ենթարկել հայրերին, ապա նաեւ՝ մայրերին։ Ոստիկանների գործողությունների հետևանքով զոհված զինծառայողների մայրերից մի քանիսը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, որոնք հետագայում հաստատվել են նաև դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ։

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, այն է՝ պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը, որը կատարվել է բռնություն գործադրելով։ Քրեական գործը տևական ժամանակ «քնեցվեց», արդյունքում՝ դատախազությունը որոշում կայացրեց ոստիկանության ծառայողների նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու մասին, ապա՝ գործի վարույթը կարճվեց։ Տուժող կողմը, սակայն, չի համաձայնել այս որոշումների հետ և վիճարկել է հիշյալ երկու որոշումները դատական կարգով։

«Տեսնենք ՝ ինչ արդյունք կունենանք։ Դատարանի ինչպես այս, այնպես էլ՝ նախորդ որոշումների տրամաբանությունն այն է, որ բազմակողմանի քննության արդյունքում ենթադրվում է, որ անձանց պետք է մեղադրանք ներկայացվի, հետապնդումներ իրականացվեն»,- նշեց փաստաբանը։

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի