Ներքին 5 ամիս առաջ - 19:18 30-03-2026

Դավիթը ունեցել է առողջական խնդիր, շտապօգնություն են հրավիրել, առաջարկ է եղել հոսպիտալացնելու, նա հրաժարվել է. փաստաբան

Դավիթը ունեցել է առողջական խնդիր, երեկ շտապօգնություն են հրավիրել, առաջարկ է եղել հոսպիտալացնելու, Դավիթը հրաժարվել է:

Այս մասին այսօր ՆԳՆ-ի դիմաց` հաջակցություն եկեղեցու միջադեպով ձերբակալվածների ակցիայի ժամանակ ասել է փաստաբան Վարդուհի Էլբակյանը։

«Այցելել եմ տղաներին, էլի նույն գլխացավերը ուներ, այս պահի դրությամբ կարող եմ այդքանը ասել: Ամեն դեպքում՝ ես գտնում եմ, որ Դավիթի առողջական վիճակը այդքան էլ բավարար չէր, Միքայելի առողջական վիճակը փոքր–ինչ ավելի լավ է»,- նշել է նա:

Նշենք, որ այս պահին ՆԳՆ-ի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում եկեղեցու բակում ձերբակալված դպրոցականների դասընկերները, ուսուցիչները:

Հիշեցնենք, որ երեկ՝ Սուրբ Աննա եկեղեցում, երբ պատարագը դեռ չէր ավարտվել ու Նիկոլ Փաշինյանը անվտանգության աշխատակիցների և մյուս պաշտոնյաների ուղեկցությամբ փորձում էր դուրս գալ եկեղեցուց, մի երիտասարդ փորձեց հարվածել նրան: Միջադեպից հետո վարչապետին հարվածելու փորձ արած երիտասարդը և երկու այլ անձ ձերբակալվեցին:

Ամենից շատ դիտված

19:30 Ողբերգական պատահար Ռուբեն Գևորգյանին պատկանող Reebok մարզահամալիրում․ ՔԿ-ն քրեական վարույթ է նախաձեռնել
09:01 «Ինեկոբանկը» հրաժարվել է ՔՊ-ականի դեմ հայցից
15:00 Չեն հիշում կռիվը, որ խաղաղություն լինի՞. ինչու Փաշինյանը ներողություն չխնդրեց
12:34 Աշտարակի կամրջի տակ տղամարդու դի է հայտնաբերվել, կամրջին՝ նրա ավտոմեքենան
18:31 «Աթենք»-ի աշխատակիցները բողոքում են 14-ժամյա գրաֆիկից. տնօրենը դժգոհությունները որակում է «չհիմնավորված»
14:10 Վլադիմիր Գասպարյանը դատի է տվել ՊՆ-ին իր 22-ամյա որդուն բանակ զորակոչելու փորձի համար
07:52 Հաջորդ շաբաթ Իրանի հետ բանակցություններ եմ ակնկալում․ Թրամփ
20:32 Ցեմենտն աննախադեպ թանկացել է. քաոս կամ թանկացումներ. ինչ է սպասվում
12:22 Ծնվել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի երկրորդ երեխան
11:15 Եռաբլուրում բացակայում էին միայն նրանք, ում «թեթև ձեռքով» թշնամին հնարավորություն ստացավ սանձազերծել այդ պատերազմը. Ավետիք Չալաբյան