Ձյուն, բուք և ցածր տեսանելիություն. իրավիճակը Երևան-Սևան ավտոճանապարհին
Այսօր՝ մարտի 30-ին, հանրապետության շրջանների մեծ մասում գրանցվել են տեղումներ՝ անձրևի, ձնախառն անձրևի և անգամ ձյան տեսքով:
Oragir.News-ի տեսախցիկը ֆիքսել է, թե ինչ իրավիճակ է Երևան-Սևան ավտոճանապարհին:
Տեսանյութում երևում է, որ ձյուն է տեղում, մառախուղ է, տեսանելիությունը՝ բավականին ցածր, ինչը լրացուցիչ ռիսկեր է ստեղծում վարորդների անվտանգության համար: