ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ենթադրել է, որ Ուկրաինայի համար նախատեսված զենքը կարող է ուղղորդվել Մերձավոր Արևելք։
«Դա դեռ տեղի չի ունեցել։ Ոչինչ չի ուղղորդվել, բայց կարող է տեղի ունենալ»,- ասել է Ռուբիոն Ֆրանսիայում G7-ի արտաքին գործերի նախարարների հանդիպումից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ։
«Սրանք մեր զենքերն են»,- շարունակել է ԱՄՆ պետքարտուղարը։
«Մենք խոսում ենք PURL ծրագրի շրջանակներում զենքի վաճառքի մասին, որը ֆինանսավորվում է ՆԱՏՕ-ի կողմից։ Ես կցանկանայի հստակեցնել, որ ռազմական անհրաժեշտության դեպքում, լինի դա համալրման, թե ԱՄՆ ազգային շահերից բխող առաքելությունների կատարման համար, մենք միշտ առաջինը կլինենք մեր սարքավորումների հարցում»,- ընդգծել է նա՝ հավելելով, որ Ուկրաինային զենքի մատակարարումները չեն ընդհատվել։