Արտաքին Խոսք 6 ամիս առաջ - 22:00 27-03-2026

Բաբ էլ-Մանդեբի նեղուցի փակումը գլոբալ էներգետիկ ճգնաժամ կստեղծի. քաղաքագետ

Պարսից ծոցի հնարավոր փակումը կարող է հանգեցնել գլոբալ էներգետիկ և նույնիսկ պարենային ճգնաժամի. նման գնահատական է տալիս քաղաքագետ Ստեփան Դանիելյանը՝ անդրադառնալով Իրանի կողմից հնչեցված հնարավոր սպառնալիքներին։

Oragir.News-ի հետ զրույցում Դանիելյանը նշեց, որ ցամաքային լայնամասշտաբ ներխուժման հավանականությունը դժվար է գնահատել, սակայն տեսականորեն նման սցենար չի բացառվում։

«Հստակ պատասխանը հիմա դժվար է տալ։ Տեսականորեն հնարավոր է, բայց դա շատ բարդ գործընթաց է։ Եթե հութիները փակեն նեղուցը, ապա դա արդեն լուրջ էսկալացիա կլինի, որը կբերի նոր հրթիռակոծությունների»,- ասաց նա։

Անդրադառնալով Բաբ էլ-Մանդեբի նեղուցի փակման հնարավոր հետևանքներին՝ քաղաքագետն ընդգծեց դրա համաշխարհային ազդեցությունը։

«Եթե Պարսից ծոցը փակվի, դա անմիջապես կազդի գլոբալ էներգետիկ շուկաների վրա։ Հաջորդ փուլում դա կարող է վերածվել նաև պարենային ճգնաժամի։ Սա արդեն համաշխարհային մասշտաբի խնդիր է»,- նշեց Դանիելյանը։

Նա նաև ընդգծեց, որ նման զարգացումները ազդեցություն կունենան ոչ միայն տարածաշրջանի երկրների, այլև համաշխարհային տնտեսության վրա։

«Իհարկե, դա ազդեցություն կունենա առաջին հերթին՝ գլոբալ տնտեսության վրա, այդ թվում՝ Ամերիկայի։ Սա լոկ տարածաշրջանային հարց չէ»,- եզրափակեց քաղաքագետը։

Հիշեցնենք, որ երեկ Tasnim գործակալությունը, հղում անելով ռազմական աղբյուրին, նշել էր, որ Թեհրանը կփակի Բաբ-Էլ-Մանդեբ նեղուցը, եթե հակառակորդը ցամաքային ներխուժման անցնի:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ