Ներքին Խոսք 6 ամիս առաջ - 20:30 27-03-2026

Անօգնական մեթոդ. ՄԻՊ-ը Փաշինյանի արարքն ավելորդ զգուշավորությամբ է դատապարտել

«Դա միայն սկիզբն է անհրաժեշտ իր գործողությունների, որովհետև խոսքը չի գնում ուղղակի շարքային քաղաքացու մասին, այլ խոսքը մի անձի մասին է, որը զբաղեցնում է վարչապետի պաշտոնը և աջուձախ հայտարարում է, որ ինքն է ներկայացնում Հայաստանը»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց ՀՀ առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը՝ անդրադառնալով օրերս մետրոյում Նիկոլ Փաշինյանի պահվածքին ու ՄԻՊ ԱՆահաիտ Մանասյանի՝ այդ պահվածքի դատապարտման վերաբերյալ հայտարարությանը։

Նշենք, որ ՄԻՊ-ը հայտարարություն էր տարածել, թեպետ դրա մեջ չէր նշել անգամ Նիկոլ Փաշինյանի անունը, սակայն նախօրեին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց. «Եթե հասկանալի չի եղել, ասեմ՝ այո, դատապարտում եմ»։

Ալավերդյանը կարծում է, որ ՄԻՊ-ը ունի այնպիսի գործիքակազմ, որով սկսի այսպես ասած անձնական նախաձեռնությամբ ուսումնասիրությունը։

«Եթե անգամ Արմինե Մոսիյանը չի դիմում, ՄԻՊ-ը ունի այդ հնարավորությունը, և ես պետք է ասեմ, որ դա ի շահ Հայաստանի կլինի։ Ես համոզված եմ, որ որևէ շատ լուրջ պատասխանատվություն չի կրելու վարչապետի պաշտոնը զբաղեցնող այդ անձը, բայց որ դա արտակարգ դեպք է, և պետք է անմիջապես արձագանքի հենց ՄԻՊ-ը` սկսելով այդպիսի մի ուսումնասիրություն, ես համոզված եմ»,- ասաց նա։

Հարցին` իր գնահատմամբ` ՄԻՊ-ը Փաշինյանի հրահանգո՞վ է այդպիսի հայտարարություն արել, թե՞ ինքնուրույն է դատապարտել Փաշինյանի վարքը, Ալավերդյանը պատասխանեց. «Դա շատ անօգնական մի մեթոդ է, որովհետև ինչ էլ ինքը ասի կամ չասի, դա բոլորին հայտնի է, այսինքն` ես կարծում եմ, որ այստեղ ավելորդ զգուշավորություն է ցուցաբերել ՄԻՊ-ը»։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան