Ներքին 2 ամիս առաջ - 11:37 27-03-2026

Թույլ խաղաղությունն այն է, երբ մենք դուռը բացում ենք hակառակորդ ազգի ներկայացուցիչների առաջ. Նարեկ Կարապետյան

Թույլ խաղաղությունը այն է, երբ մենք դուռը բացում ենք հակառակորդ ազգի ներկայացուցիչների առաջ: Այս մասին Գորիս այցի ժամանակ ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը:

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները՝ կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի գլխավորությամբ, մարտի 26-27-ին աշխատանքային այցով եղել են Սյունիքի մարզի Սիսիան և Գորիս քաղաքներում։ Այցելության ընթացքում Նարեկ Կարապետյանը ներկայացրել է Հայաստանի ապագա վարչապետ Սամվել Կարապետյանի գլխավորած ուժի ծրագրերն ու ուժեղ Հայաստան կառուցելու տեսլականը։

Համակիրների հետ հարցուպատասխանի ձևաչափով քննարկմանը Կարապետյանը պատասխանել է նրանց հետաքրքրող հարցերին։

«Հայաստանում վերջին 30-35 տարվա ընթացքում մենք ունեցել ենք տարբեր ղեկավարներ, բոլոր ղեկավարների իշխանության գալուց հետո Կարապտյանը հանդիպել է նրանց ու ասել է, որ իր հայրենիքին շարունակելու է աջակցել, հարյուրավոր միլիոններ ուղարկել է Հայաստան, վերջին 20 տարում Հայաստանում ամենաշատ բարեգործական ծրագրեր արած անհատն է:

Ի՞նչ է դա բերել մեր ժողովրդին: Այդքան հարյուրավոր միլիոններ Հայաստան ուղարկելուց ու հարյուրավոր միլիոններ Արցախի մեջ ներդրում անելուց հետո մենք տեսնում ենք, որ մի ստորագրությամբ կորցնում ենք այն, ինչ կա Արցախում, Հայաստանում էլ աղքատության հարցը չի լուծվում:

Կարապետյանը տեսնում է, որ այսքան անելուց հետո ոչ մի փոփոխություն ոչ թե չի լինում, այլ այս ղեկավարությունը վերցնում է գլուխ կախելու ուղին: Հարևան երկրի ղեկավարը բազմաթիվ անգամ ասել է, որ իրենք պետք է գան, էլ պահանջ չկա, որ ինքն ունենա, ինչ ուզել է՝ ստացել է»,- նշել է նա:

«Ուժեղ Հայաստան» կուսակցության աշխատանքային այցը շարունակվում է։

Ամենից շատ դիտված

10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան