MMA մարտիկ Ջասթին Գեյջիի մենեջեր Ալի Աբդել-Ազիզը խոսել է Սպիտակ տանը կայանալիք ամառային մրցաշարի շուրջ ընթացող բանակցությունների մասին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «UFC Freedom 250» մրցաշարի գլխավոր իրադարձությունը լինելու է Իլիա Թոփուրիայի և Ջասթին Գեյջիի միջև թեթև քաշային կարգի չեմպիոնական գոտու համար մենամարտը։
«Շատ էր խոսվում այն մասին՝ արդյոք Թոփուրիան կհեռանա թեթև քաշային կարգից, և արդյոք չեմպիոնական մենամարտը կփոխանցվի Արման Ծառուկյանին։ Բայց երբ ես Ջասթին Գեյջիի համար մենամարտի առաջարկ ստացա, մենք գործարքը կնքեցինք ընդամենը հինգ րոպեում։
Ջասթինը, ի տարբերություն Թոփուրիայի, մենամարտել է UFC 300-ում: Նա, կրկին ի տարբերություն Իլիայի, մասնակցել է Paramount-ի հովանու ներքո UFC-ի նորամուտի մրցաշարին։ Հիմա էլ Ջասթինը կմենամարտի Սպիտակ տանը: Եվ Թոփուրիայի հետ այս մենամարտը կկայանա հենց Գեյջիի շնորհիվ։ Ինձ ասել էին, որ եթե Թոփուրիան հրաժարվեր, Ջասթինը բացարձակ չեմպիոնի տիտղոսի համար կմենամարտեր Արման Ծառուկյանի դեմ։
Իլիան լավ տղա է, թեև փորձում է նմանվել Քոնոր Մաքգրեգորին։ Ես ատում եմ Քոնորին, բայց Թոփուրիան ինձ դուր է գալիս»,- Աբդել-Ազիզի խոսքերն է մեջբերում TMZ Sports-ը։
Armsport