Ներքին 6 ամիս առաջ - 12:27 26-03-2026

Երաշխավորված խաղաղության գաղափարն ակնհայտորեն փլուզում է իշխանության «խաղաղություն, թե պատերազմ» ծրագրային տոքսիկոզը․ Վահե Հովհաննիսյան

Հանրային տիրույթում լայնորեն տարածվում է Երաշխավորված խաղաղության գաղափարը, ինչն ակնհայտորեն փլուզում է իշխանության «խաղաղություն, թե պատերազմ» ծրագրային տոքսիկոզը։

Գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը։

«Նախընտրակա՞ն, թե՞ երաշխավորված խաղաղություն․ Հանրային տիրույթում լայնորեն տարածվում է Երաշխավորված խաղաղության գաղափարը, ինչն ակնհայտորեն փլուզում է իշխանության «խաղաղություն, թե պատերազմ» ծրագրային տոքսիկոզը։

Իշխանական հիստերիան հենց սրանով է պայմանավորված։ Ընտրություններից դեռևս 2.5 ամիս առաջ փլուզվում է հիմնական թեզը։

Մեր՝ հավաքական ընդդիմության խնդիրն է հանգիստ կերպով ներկայացնել հանրությանը «Երաշխավորված խաղաղության» կենսական անհրաժեշտությունը և բովանդակային իմաստը։

Մեզ պետք է երաշխավորված խաղաղություն.

1. Որ մեր կյանքը կախված չլինի Ալիևի տրամադրությունից և միանձնյա որոշումներից,
2. Որ այդ կերպ կոմպենսացվի ուժերի խախտված հավասարակշռությունը։
3. Որ մեզ չասեն՝ եթե չփոխեք սահմանադրությունը, պատերազմ կլինի։
4. Որ չասեն՝ 300 հազար ադրբեջանցիներ պետք է «վերադառնան», հակառակ դեպքում լինելու է պատերազմ։
5. Որ չասեն՝ Սևանը «Գյոյչա» է, հակառակ դեպքում լինելու է պատերազմ։
6. Որ ամեն օր չհնչի Ալիևի հերթական որևէ այլ պահանջ, «հակառակ դեպքում լինելու է պատերազմ»։

Սա հանրությանը բացատրելը բարդ չէ, բայց պետք է նպատակային ու միասնական աշխատել։
Իշխանական սպեկուլյացիայի սցենարի շարունակությունը թույլ չտալու համար պետք է մարդկանց բացատրել նաև, որ երաշխավորված խաղաղությունը.

ա. չի ենթադրում խաղաղապահներ
բ. Չի ենթադրում միայն մեկ երկրի երաշխավորությունը

Երաշխավորված խաղաղությունը միջազգային իրավական մեխանիզմներով ամրագրված, վերահսկողության ու պատասխանատվության հստակ գործիքներով ապահովված պայմանավորվածությունների համակարգ է։ Այն ներառում է միաժամանակ և´ արտաքին, և´ ներքին, և´ քաղաքական, և´ տնտեսական անվտանգության բաղադրիչներ։

Այն ներառում է այլընտրանքային ճանապարհների ու հաղորդակցությունների գործարկումը, նոր խոշոր տնտեսական և ենթակառուցվածքային ծրագրերի զուգահեռ իրականացումը։

Այն ենթադրում է նաև հասարակական կյանքի հանդարտություն և ներքին կայունություն՝ ներքին թշնամանքի բացառում, արդարադատության համակարգի առողջացում և այլ կարևոր ասպեկտներ»։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ