Ուղիղ եթեր
Ներքին 6 ամիս առաջ - 18:51 25-03-2026

Բոլորին ձեռք էր տալիս ՀՀ-ն՝ հորթի կարգավիճակում, որի վզից պարանը գցած՝ ուր ուզում, տանում էին. Փաշինյան

Բոլորին ձեռք էր տալիս Հայաստանի Հանրապետությունը՝ հորթի կարգավիճակում, որի վզից պարանը գցած որտեղ ուզում՝ տանում էին», - այս մասին ԱԺ հարցուպատասխանի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը:

«Գիտակցված զոհոհության մենք գնացել ենք 2020 թվականին, դրա արդյունքում ձեռք ենք բերել պետություն և անկախություն: Սրանից առաջ բոլոր զոհոհությունների հեղինակը մենք չենք եղել, մեզ տարել են Կառափնարան և զոհել են իրենց շահերին, առաջին անգամ մենք զոհոհության ենք գնացել մեր շահերի, մեր պետության ու ինքնության, ապագայի համար:

Երաշխավորն այն է, որ պարանը գցել է հորթի վիզը, և երաշխավորում է, որ ինքը նույնիսկ իրավունք չունի որոշել, թե երբ զոհոհության գնա, ինքը իրավունք չունի իրա համար զոհողության գնա, կարող է զոհողության գնալ միայն երաշխավորի համար՝ երբ երաշխավորը ասի, որ եկել է քո մորթվելու ժամանակը, գնա մորթվիր»,- նշել է նա։

Փաշինյանը նաև հիշատակեց 2018-ի հեղափոխությունը, որը, իր խոսքով, տեղի է ունեցել ի հեճուկս բոլորի:

«2018 թվականի ոչ բռնի, թավշյա հեղափոխությունը տեղի է ունեցել ի հեճուկս բոլորի, և դրան կա ապացույց: Հեղափոխության ժամանակ Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպանները ինձ հրավիրեցին «Մարիոթ» հյուրանոցում հանդիպման, ասեցի՝ դեսպաններ են, հրավիրում են հանդիպման, գնամ: Գնացի, ասացին, որ ուզում են միջնորդեն իմ ու Կառավարության միջև՝ այս ճգնաժամից դուրս գալ:

Ես ասացի՝ շնորհակալություն, Հայաստանում ճգնաժամ չկա, և եթե դուք ուզում եք միջնորդեք մեր և իշխանության միջև, իշխանությունը ժողովրդի ձեռքն է, մյուս կողմ չկա, որ դուք միջնորդելու հնարավորություն ունենաք, ցտեսություն, գնացեք զբաղվեք՝ կպեք ձեր գործերին, իրենք էլ գնացին, կպան իրենց գործերին, Հայաստանի ժովովուրդն էլ իր գործը արեց՝ մեր առաջնորդությամբ, օգնությամբ, աջակցությամբ: Ասում են՝ Սորոսը կազմակերպեց, Սորոսը ձեզ է կազմակերպել, դա դուք եք, որ Սորոսի նման երաշխավոր եք փնտրում, որ հորթի նման գլուխներդ տանեք, մտցնեք պարանի մեջ, որովհետև կյանքում մի կորպեկ ինքնուրույն փող չեք աշխատել»,- նշեց Փաշինյանը:

Ամենից շատ դիտված

22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
23:48 Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
23:05 Ժորդան Բարդելան պահանջել է, որ Մակրոնը ներողություն խնդրի և հրաժարական տա
23:35 Թրամփը գովաբանել է Մասկին թռչող սպորտքարի թողարկման առթիվ
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում