Ներքին Խոսք 7 ամիս առաջ - 18:18 25-03-2026

Ալեն Սիմոնյանի պահվածքն ու բառակույտը ցինիզմի և դաստիարակության պակասի դրսևորում են․ Էդգար Ղազարյան

«Ես բոլոր ընդդիմադիր գործիչների պահվածքում միայն տեսնում եմ կոռեկտ պահվածք, իսկ Ալեն Սիմոնյանի բառապաշարի և վարքի վերաբերյալ ես որևէ մեկնաբանություն անել չեմ կարող․ դա դաստիարակության ակնհայտ պակասի ուղղակի դրսևորումներ են։ Ալեն Սիմոնյանն առաջին դեպքը չէ, որ իրեն պահում է խուլիգանի, անդաստիարակ մարդու պահվածքով»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց։

Հիշեցնենք, որ նախօրեին լրագրողի դիտարկմանը, թե ռեյտինգի խնդիր ունի՞ Փաշինյանը, ինչու եք անհանգստացած, Սիմոնյանը պատասխանեց․ «Գուցե ռեյտինգի խնդիր ունի, իսկ Քոչարյանն ընդհանրապես ռեյտինգ չունի։ Մենք անհանգստացած չենք, տժժում ենք, ես անձամբ տժժում եմ»։

Ղազարյանի գնահատմամբ՝ Ալեն Սիմոնյանի վարքագիծն ուղղակի ցինիզմի բացառիկ դրսևորում է։

«Եթե չեմ սխալվում, նա դիտողություններ էր անում լրագրողներին՝ Արցախ տեղանվան գործածության համար, այն դեպքում, երբ նա հենց այս գումարման ԱԺ-ում այս պահին գլխավորում է իր իսկ կողմից ստեղծված Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության Ազգային ժողովների միջև համագործակցության մշտական հանձնաժողովը, և այդ հանձնաժողովի նախագահի կողմից նման պահվածքը, նման բառակույտով ներկայացումը, դա ցինիզմի և անդաստիարակության ուղղակի դրսևորումներ է․ այլ կերպ դրան չի կարելի որպես գործչի մեկնաբանել»,- եզրափակեց Էդգար Ղազարյանը։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
09:35 «Երևանի ավտոբուսը» կպարզաբանի 13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու միջադեպը
08:20 Իրինա Մկրտչյանը կմնա․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ․ «Ժողովուրդ»
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
07:55 ՔՊ-ականներին հանձնարարվել է տարածել Աննա Հակոբյանի տեսանյութը․ «Իրավունք»