Ներքին 3 ամիս առաջ - 18:15 24-03-2026

ՀՀ իշխանությունները մեր օրերի տարեգրության մեջ արձանագրեցին նվաստացման և ամոթի ևս մեկ էջ. Լիլիթ Գալստյան

ԱԺ հայտարարությունների ժամին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն իր ելույթում անդրադարձավ Գարեգին Բ-ին Վրաստան մեկնելու թույլտվություն չտալուն:

«Սա նաև գնահատականն է վրաց ինքնության պահպանման գործում եկեղեցու ունեցած անուրանալի դերին, նաև հանգրվան՝ վերաիմաստավորելու ազգային համախմբումի կարևորությունը:

Ըստ պատգամավորի՝ պատրիարքի հուղարկավորությանը Ամենայն Հայոց կաթողիկոսի մասնակցությունը բնական էր և պատշաճ:

«Բայց քաղաքական և պարզ մարդկային խոհեմության փոխարեն ՀՀ իշխանությունները հերթական անգամ ընտրեցին անթուլատրելին, մեր օրերի տարեգրության մեջ արձանագրելով նվաստացման և ամոթի ևս մեկ էջ: Գարեգին Երկրորդին քննիչը չարտոնեց մեկնել Վրաստան, բայց ակնհյատ է՝ չի արտոնել անձամբ Փաշինյանը. որովհետև նա՛ է կառավարությունը, միաժամանակ՝ գլխավոր դատախազը, հոգևոր բարենորոգիչը, կադրերի բաժնի վարիչն ու քրեական գործեր կարճողը»։

Լիլիթ Գալստյանի խոսքով՝ այդ որոշումը ոչ միայն Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ փոքրոգության և վրեժխնդրության քայլ է, այլև արգահատելի վերաբերմունք եղբայրական վրաց ժողովրդի, նրա կորստի նկատմամաբ։

Նրա խոսքով՝ իշխանություններն այնքան կանխատեսելի ու պարզունակ են, որ կարծում են, որ Վեհափառի կամ եպիսկոպոսների դեմ հարուցված քրեական վարույթներով կարող են խոչընդոտել եպիսկոպոսաց կամ այլ հոգևոր ժողով։

«Կամ ձեր մտքի ծայրով անցնում է, որ Ինկվիզիացիայի կամ 37 թվականի խայտառակ և մաշված մեթոդներով կարելի է սասանել 1700-ամյա Հայ եկեղեցին կամ մեր հավատը նրա նկատմամբ․ Չեք հասկանում, թե ինչ հարված եք հասցնում երկրի վարկանիշին տարբեր միջազգային հարթակներում հերյուրանքներ տարածելով Եկեղեցու, նույնն է, թե հայ ժողովրդի հասցեին:

Ուրախ ավտոբուսում աշխարհը հավերժական ճոճք է թվում, բայց փորձեք ընկալել, որ դրանցի դուրս գտնվող իրաղություններն ու աշխարահը ուր ոչ մի ներողություն և ծնկաչոք աղոթք չի ջնջի ձեր մեղքերը»,- հավելեց Լիլիթ Գալստյանը։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում