Արտաքին 6 ամիս առաջ - 18:49 24-03-2026

Թուրքիան միջնորդում է ԱՄՆ-Իրան բանակցություններ կազմակերպելու հարցում

Մերձավոր Արևելքում զարգացումների վերաբերյալ լրահոս ապահովող «AL-Monitor» լրատվական գործակալության հետ զրույցում թուրքական անանուն աղբյուրները հայտնել են, որ ԱՄՆ-Իրան հնարավոր բանակցությունների հարցը քննարկվում է միջնորդավորված կերպով, որում ներգրավված է նաև Թուրքիան:

Ընդգծվում է, որ ավելի վաղ տարածվել էին Թուրքիայի արտգործնախարար Հաքանի Ֆիդանի դիվանագիտական շփումների մասին լուրեր, որոնց համաձայն՝ մարտի 23-ին եգիպտոսցի և պակիստանցի գործընկերների հետ նա քննարկել էր Մերձավոր Արևելքում ընթացող պատերազմն ավարտելուն միտված քայլերը: Այս համատեքստում նշվում է, որ քննարկումներն անմիջապես հաջորդել էին ԱՄՆ-ի պաշտոնյաների և Իրանի արտգործնախարար Աբբաս Արախչիի հետ մարտի 22-ին Ֆիդանի շփումներին:

Ամերիկյան «Axios» լրատվակայքն էլ զուգահեռ տեղեկացնում է, որ հենց Պակիստանն ու Եգիպտոսն են Թուրքիայի հետ միասին ակտիվորեն աջակցում բանակցությունները սկսելու գործընթացին: Ըստ այդմ՝ միջնորդները ծրագրում են մինչ ընթացիկ շաբաթվա վերջԻսլամաբադում հանդիպում կազմակերպել ամերիկացի և իրանցի ծանրակշիռ պաշտոնյաների միջև:

Հիշեցնենք, որԱՄՆ կառավարությունն առաջարկել էր հանդիպում կազմակերպել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի և Իրանի խորհրդարանի նախագահ Մուհամմեդ Բաքըր Գալիբաֆի միջև: Չնայած նրան, որ մինչ այժմ Իրանը ոչ մի պաշտոնական պատասխան չի տվել այս առաջարկին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը արդյունավետ բանակցություններ անցկացնելու նպատակով հայտարարել է 5-օրյա դադար՝ Իրանի էներգետիկ ենթակառուցվածքներին հարվածելու հարցում:

Ermenihaber

Ամենից շատ դիտված

13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան