Արտաքին 6 ամիս առաջ - 21:06 23-03-2026

Միջնորդներից հաղորդագրություններ են ստացվել, որ Թրամփը ցանկանում է բանակցությունները սկսել. Իրանի ԱԳՆ

Իրանի արտաքին գործերի նախարարությունը հաստատել է, որ միջնորդներից հաղորդագրություններ է ստացել, որոնցում արտահայտվում է Թրամփի ցանկությունը՝ բանակցություններ սկսելու։

«Վերջին օրերին որոշ բարեկամ երկրներից հաղորդագրություններ են ստացվել պատերազմը դադարեցնելու համար բանակցություններ սկսելու ԱՄՆ-ի խնդրանքի վերաբերյալ։

Այդ հաղորդագրություններին համապատասխան արձագանք է տրվել՝ համաձայն Իրանի սկզբունքային դիրքորոշումների։

Պատասխանները ներառում էին անհրաժեշտ նախազգուշացումներ Իրանի կենսականորեն կարևոր ենթակառուցվածքների վրա ցանկացած հարձակման ծանր հետևանքների մասին։

Ընդգծվել է, որ երկրի էներգետիկ ենթակառուցվածքների դեմ ցանկացած գործողություն կարժանանա Իրանի զինված ուժերի վճռական, անհապաղ և արդյունավետ արձագանքին», - ասել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային՝ նշելով, որ Թեհրանը որևէ բանակցություններ չի վարել Միացյալ Նահանգների հետ։

«Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումը Հորմուզի նեղուցի և պատերազմը դադարեցնելու պայմանների վերաբերյալ մնում է անփոփոխ», - հավելել է դիվանագետը։

Ամենից շատ դիտված

13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան