Արտաքին 3 ամիս առաջ - 10:36 23-03-2026

Հռոմի թաղամասերից մեկում հզnր պայթյnւնի հետևանքով 3 շենք է վնասվել

Կիրակի օրը Հռոմի թաղամասերից մեկում հզոր պայթյուն է տեղի ունեցել: Արդյունքում վնասվել է երեք շենք, որոնցից մեկը փլուզվել է: Մոտ 60 մարդ ստիպված է եղել լքել իր տունը: Երկու մարդ ստացել է ծանր վնասվածքներ և հոսպիտալացվել է, հայտնում է տեղական Il Messaggero պարբերականը:

Միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով մոտավորապես ժամը 13:00-ին Պիանա դել Սոլե թաղամասում՝ Վիա Տավանյասկո և Վիա Կաստելինալդո փողոցների միջև:

Ներկայումս դեպքի վայրում աշխատում են փրկարարները, բժիշկները և իրավապահ մարմինների աշխատակիցները: Շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները: Որպես հիմնական վարկած դիտարկվում է գազի համակարգի անսարքությունը: Ըստ ականատեսների՝ նախքան փլուզումը լսվել է հզոր դղրդյուն:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը