Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կանխատեսելի որոշում է կայացրել։
Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը չի ներկայացրել իր ղեկավարած կուսակցության ստացած ու ծախսած միջոցների վերաբերյալ հաշվետվություն։
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Տիգրան Խզմալյանի նկատմամբ վարչական վարույթ է հարուցել։ Բայց քննելով վարույթը` հանձնաժողովը եկել է այն եզրակացության, որ պետք է այն կարճել։
