Ներքին 7 ամիս առաջ - 18:09 21-03-2026

Արարատ Միրզոյանն այցելել է Օմանի թագավորական օպերա և ազգային թանգարան

Օման այցի մշակութային բաղադրիչի շրջանակներում Արարատ Միրզոյանի ղեկավարած պատվիրակությունն այցելել է Օմանի թագավորական օպերա և ազգային թանգարան։ Հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Օմանի թագավորական օպերան, հյուրընկալելով համաշխարհային արվեստի զանազան ստեղծագործություններ, ցույց է տալիս մշակութային զարգացման հարցում Օմանի մոտեցումները: Այստեղ մեկ ամիս առաջ ելույթ է ունեցել նաև ՀՀ պետական սիմֆոնիկ նվագախումբը:

Ազգային թանգարանի ժամանակավոր ցուցադրության նմուշների շարքում էին Հայաստանի պատմության թանգարանից բերված երկու՝ 13-րդ և 18-րդ դարերի բուրվառներ։ Դրանք ներառվել են թանգարանի ցուցադրության մեջ Հայաստանի և Օմանի միջև թանգարանային համագործակցության արդյունքում։