Ներքին 3 ամիս առաջ - 15:57 21-03-2026

Փաշինյանի այցից առաջ Չարենցավանում ընդդիմադիրներին մեկուսացնում են

Չարենցավանի բնակիչ, ակտիվիստ Գևորգ Հակոբյանն Oragir.News-ի հետ զրույցում պնդում է, որ իր և իր համախոհների նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում՝ մատնանշելով իրավապահների գործողություններում առկա մի շարք խախտումները։

Նրա խոսքով՝ իրենց նկատմամբ քրեական գործ է հարուցվել դեռևս հունվարի 19-ին, սակայն մինչև օրս պատշաճ կերպով չեն տեղեկացվել դրա մանրամասների մասին։

«Փաստորեն, հունվարի 19-ին քրեական գործ են հարուցել, ու մինչև օրս մեզ չեն կանչել որևէ հարցով։ Մենք ինքներս ենք մի քանի անգամ գնացել, պահանջել ենք, որ մեզ հարցաքննեն կամ գոնե տեղեկություն տրամադրեն՝ ինչ քրեական գործ է հարուցվել, ինչի համար, բայց երկու ամիս անց որևէ բան չկա»,- նշում է նա։

Ակտիվիստի պնդմամբ՝ իրավիճակը փոխվել է միայն Նիկոլ Փաշինյանի այցից առաջ․

«Փաշինյանի գալուց մի օր առաջ հանկարծ հիշել են, որ պետք է մեզ կանչեն հարցաքննության։ Երեքիս էլ նույն ժամին ծանուցումներ են ուղարկել՝ ընդամենը մեկ օր առաջ, մինչդեռ օրենքով պետք է առնվազն երկու օր առաջ տեղեկացնեն»։

Հակոբյանի գնահատմամբ՝ այս ամենը կարող է կապված լինել իրենց ակտիվ գործունեության հետ։

«Ոչ թե պարզապես ակտիվիստ ենք, այլ քաղաքի ընդդիմադիր հատվածի ներկայացուցիչներ, և կարծես փորձում են մեզ մեկուսացնել»,- ասում է նա՝ հավելելով, որ նախկինում իրենք ինքնակամ են գնացել իրավապահ մարմիններ, սակայն պատասխան չեն ստացել,- «Մենք ենք գնացել, ասել ենք՝ եկել ենք, հարցրեք ինչ ունեք, բայց դռները փակել են, չեն ընդունել»։

Ակտիվիստը նաև մանրամասներ է ներկայացրել իրենց նկատմամբ հարուցված գործի մասին՝ նշելով, որ սկզբում իրենց վերագրվել է զենք կրելու կասկած, որը, ըստ նրա, չի հիմնավորվել։ «Սկզբում ասում էին՝ զենք կրելու կասկած կա, բայց պարզ է՝ մեզ մոտ զենք չկա։

Հետո հոդվածը փոխել են, ուրիշ հոդված են դրել, և հիմա պարզաբանումներ ենք պահանջում՝ ինչպես եղավ, որ մի հոդվածով բերման ենթարկեցին, հետո փոխեցին»,- ընդգծեց նա։

Նրա խոսքով՝ կան նաև ընթացակարգային խախտումներ․ «Քննիչը ութ տարվա փորձ ունի, բայց տարրական կանոնները չի պահում։ Վկային պետք է կանչել պաշտոնական ծանուցմամբ և առնվազն երկու օր առաջ, ոչ թե հեռախոսով կամ մեկ օր առաջ»։ Հակոբյանը նշել է նաև, որ գործի շրջանակում փորձ է արվել խուզարկություններ իրականացնել, սակայն դատարանները մերժել են միջնորդությունները։

«Քննիչը երկու անգամ դիմել է դատարան՝ խուզարկություն իրականացնելու համար, բայց երկու դեպքում էլ մերժում է ստացել՝ բավարար հիմքեր չլինելու պատճառով»,– ասում է նա` դժգոհելով, որ իրենց ծանոթներից մեկի տեխնիկան առգրավվել է և մինչ օրս չի վերադարձվել։ Խոսքը համակարգիչների և այլ սարքերի մասին է, որոնք, ըստ նրա, առնչություն չունեն գործի հետ։

Ամփոփելով՝ Հակոբյանը նշեց, որ իրենց հիմնական պահանջը գործընթացների հստակեցումն ու իրավական գնահատականն է։ «Պահանջում ենք պարզաբանումներ՝ ինչ հիմքով է հարուցվել գործը, ինչու են խախտվում ընթացակարգերը, և ինչու է այս ամենը նմանվում քաղաքական հետապնդման»,- եզրափակեց նա։

Ամենից շատ դիտված

15:52 Զոհեր և վիրավորներ Ուկրաինայում՝ ռուսական հարվածների հետևանքով
12:55 Ինչու՞ Փաշինյանը «նախկին թալանչիներից» հետ բերած մեծ փողերով գյուղերում հակակարկտային կայաններ չի տեղադրել
13:32 Մարգարիտա Սիմոնյանը Տիգրան Քեոսայանի անվան 14-րդ մրցանակը կհատկացնի ՀՌԳ 32-ամյա մարտիկին
14:53 7-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները
11:51 Հարբած տղամարդը մտել է Տուվայի մանկական ճամբար. կան տուժած երեխաներ
22:16 Մահացել է ՀՅԴ Բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի կինը
12:43 Իտալիայի վարչապետ Մելոնին կոշտ պատասխան է տվել Թրամփին, ով պնդում էր, թե նա ուզում է նկարվել իր հետ
13:49 Այլևս կանոններ չկան. Մեդվեդևը կոչ է արել հրաժարվել Հաագայի կոնվենցիաներից
14:38 Ինչպե՞ս է հնարավոր խաղաղություն մի պետության հետ, որտեղ էթնիկ հային սպանելն ու դրանով հպարտանալը համարվում են «նորմալ»
14:31 Ադրբեջանը բացահայտ ներկայացնում է իր նպատակը. վերադարձի փառատոնը և մեր լռությունը. Մարուքյան