Լոս Անջելեսի ՀԴԲ (FBI) գրասենյակի աշխատակիցները հատուկ գործողության արդյունքում ձերբակալել են 11 անձի, որոնք կասկածվում են տարեցների անձնական տվյալների հափշտակության և անշարժ գույքի հետ կապված խոշոր հափշտակությունների մեջ:
Ըստ մեղադրանքի՝ խումբը գործել է հետևյալ մեթոդով, նախ թիրախավորվել են տարեց անձինք, որոնց անհատական տվյալները հափշտակվել են: Օգտագործելով այդ տվյալները՝ մեղադրյալները ձեռք են բերել բնակելի անշարժ գույքի սեփականության կեղծ վկայականներ:
Կեղծված փաստաթղթերով մասնավոր վարկատուներից ստացվել են միլիոնավոր դոլարների կանխիկ վարկեր: Ընդհանուր վնասը գնահատվում է շուրջ 17,4 միլիոն ԱՄՆ դոլար:
Մեղադրյալների մեծ մասը ազգությամբ հայեր են: Ստորև ներկայացված են հիմնական անձինք՝ Նազարեթ Չաքրիան, 65 տարեկան, հայտնի է որպես «Նիկո», բնակվում է Հոլիվուդում։
• Առնոլդ Մորադիանս, 57 տարեկան, հայտնի է որպես «Ջուլիան», Հոլիվուդից։ Իրանի քաղաքացի է, որի նկատմամբ արդեն իսկ կար ԱՄՆ-ից արտաքսման հրաման։
• Ավեդիս Հեքիմյան, 38 տարեկան, հայտնի է որպես «Շեֆ Ավո», Հյուսիսային Հոլիվուդից։
• Ռոս Թարխան, 32 տարեկան, Գլենդեյլից։
• Տիգրան Օվանեսյան, 56 տարեկան, Գլենդեյլից։ • Արմեն Վարդևարյան, 55 տարեկան, մականունը՝ «Գոնչ», Հյուսիսային Հոլիվուդից։ • Մարին Սարկիսյան, 49 տարեկան, Հոլիվուդից։
• Քրեյգ Հիգդոն, 66 տարեկան, Նեյփլս, Ֆլորիդա։
• Հելեն Սփենգլեր, 62 տարեկան, Օքդեյլ, Կալիֆոռնիա։
• Վիկտոր Լոսսի, 43 տարեկան, Թաուզենդ Օուքսից։
• Սինթիա Բորջաս, 51 տարեկան, Կորեական թաղամասից (Koreatown)։ Նշված անձինք մեղադրվում են տարեցների տվյալների հափշտակության, անշարժ գույքի փաստաթղթերի կեղծման և մասնավոր վարկատուներից խաբեությամբ շուրջ 17,4 միլիոն դոլար կորզելու մեջ։