Ներքին Միտք 4 ամիս առաջ - 23:48 20-03-2026

Որպեսզի հայկական պետությունը շարունակի գոյություն ունենալ, մեզ նոր իշխանություն է պետք. Վահե Հովհաննիսյան

«Ընդդիմադիր առնվազն չորս ուժեր հետաքրքիր ծրագրային քննարկումներ են սկսվել կարևոր հարցերի շուրջ։ Մասնավորապես` ի՞նչ է պետք անել, որպեսզի մեր պետությունը լինի անվտանգ, բարեկեցիկ, արդար, զարգացող և այլն»,- գրում է Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը։

«Որպեսզի պետությունը լինի» վերտառությամբ գրառման մեջ նա ասում է.
«Բայց կա մի շատ կարևոր խնդիր. որպեսզի այս թեմաները ժամանակավրեպ չլինեն, մեր պետությունը նախ պիտի շարունակի լինել։

Մեզ թվում է, թե հասարակությունը գիտակցում է այսօրվա Հայաստանին սպառնացող վտանգի իրական ծավալները, ու մենք ընտրողի հետ հարաբերվում ենք այդ տեսանկյունից։ Քաղաքական ուժերին թվում է, թե ընտրողն ամբողջությամբ պատկերացնում է իրավիճակի լրջությունը, և ուրեմն նրան պետք է ներկայացնել մյուս խնդիրների լուծումները։ Այնուամենայնիվ, մենք դեռ լրջագույն խնդիր ունենք։ Մենք դեռ պիտի հանրության 70-80 %-ին հասանելի դարձնենք հետևյալ պարզ հանգամանքը. որպեսզի հայկական պետությունը շարունակի գոյություն ունենալ, մեզ նոր իշխանություն է պետք։

Նախ պետք է հասնել նրան, որ պետությունը լինի, իսկ հետո՝ որպեսզի պետությունը լինի այսպիսին կամ այնպիսին։

Ակնհայտ է, որ գործող իշխանություններին հնարավոր չի լինելու ներքաշել կամ հրավիրել ծրագրային քննարկման։ Որքան էլ դա հակասում է ռացիոնալիզմի կամ բարոյականության սկզբունքներին, իշխանությունները շարունակելու են զբաղվել բացառապես էժան մոնոլոգներով։

Հաղթանակի բանալին այլ տեղում է. հասարակությանը պետք է ներքաշել քննարկումների դաշտ։ Սա երկու մասից կազմված խնդիր է։

Նախ պետք է հավաքական ընկալման հասնենք հետևյալ կետի շուրջ. որպեսզի պետությունը շարունակի գոյություն ունենալ, այս իշխանությունները պետք է հեռանան։

Մարդկանց ճնշող մեծամասնությունը պետք է ի վերջո գիտակցի սա։ Սա անմեղ խաղ չէ կամ գեղարվեստական հնարք։ Այսօր իրոք դրված է Հայաստան պետության հետագա գոյության հարցը։

Այն բանից հետո, երբ մեծամասնությունը գիտակցի այս պարզ հանգամանքը, այդ ժամանակ արդեն եկեք միասին քննարկենք, բավավիճենք, թե որո’նք ենք ճիշտ քայլերը, որպեսզի այդ շարունակվող պետությունը լինի անվտանգ, բարեկեցիկ, արդար, զարգացող և այլն։ Ահա այդ ժամանակ եկեք համեմատենք մեր ծրագրային դրույթներն ու իրար ապացուցենք, թե ո’ր հարցի շուրջ ո’վ է ավելի լավ լուծում առաջարկում»։

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան