Ուղիղ եթեր
Ներքին 6 ամիս առաջ - 14:06 20-03-2026

Արցախցի կնոջն իր երեխայի հետ գիշերով ՔԿ տանելու դեպքով ուսումնասիրություն կլինի. ՆԳ նախարար

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ սոցցանցերում մեկնաբանություն գրելու համար արցախցի Գայանե Մեսրոպյանին գիշերով իր տնից ձերբակալելու և մանկահասակ երեխայի հետ Քննչական կոմիտե տարնելու դեպքով ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի հրահանգել է ուսումնասիրություն սկսել։

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Սարգսյանը. փոխանցում է Սպուտնիկ Արմենիան:

«Ես ևս տեսել եմ, թե ինչ է ներկայացնում տվյալ անձը, և եթե այդպես է, շատ մտահոգիչ է։ Ես հանձնարարել եմ Ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությանը ուսումնասիրելու իրավիճակը, լսելու կնոջը և հասկանալու, եթե նմանատիպ իրավիճակ կա, միանշանակ իմ կողմից կլինի արձագանք»,– ասաց Սարգսյանը։

Նրա խոսքով` պետք է ուսումնասիվի բոլոր դրվագներ, սկսած գործողություն իրականացնելու ժամից։ Պետք է գնահատել տվյալ ժամին գործողության հրատապության աստիճանը։

Ավելի վաղ ԶԼՄ–ներում տեղեկություն էր տարածվել, որ արցախցի բազմազավակ կնոջը ՔԿ տարելու պատճառը մեկ տարի առաջ սոցցանցերում ինչ–որ մեկի գրառման տակ արված մեկնաբանությունն էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին, որում օգտագործել էր «սատկացնել» բառը։ Ոստիկանները դա որակել են բռնության կոչ, քրեական գործ հարուցել ու մեկ տարի անց եկել հինգ երեխայի մոր հետևից և նրան յոթ տարեկան աղջկա հետ Նոր Հաճնից Դիլիջան տարել։

Կնոջը երկու օր հարցաքննել են, նա ասել է, որ Փաշինյանի դեմ մեկնաբանության հեղինակն ինքն է: Այժմ կինը որևէ կարգավիճակ չունի, բայց նրա հեռախոսն առգրվված է։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք