Ներքին 7 ամիս առաջ - 13:59 20-03-2026

ՀՀ սահմաններին պահպանվել է հարաբերական կայուն իրավիճակ՝ պայմանավորված Վաշինգտոնում կնքված փաստաթղթով. Սուրեն Պապիկյան

ՀՀ սահմաններին պահպանվել է հարաբերական կայուն իրավիճակ՝ պայմանավորված Վաշինգտոնում կնքված փաստաթղթով:

Այս մասին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ ասել է Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:

«2025 թվականի ընթացքում սահմանային հատվածներում մարտական պայմաններում զոհեր և վիրավորներ չեն եղել: 2025 թվականին հաստատվել է բանակի կերպափոխման հայեցակարգից բխող գործողությունների ծրագիրը, որի շրջանակներում իրականացվել է զինծառայողների ատեստավորման, «Պաշտպան Հայրենյաց» ծրագրի շահառուների շրջանակների ընդլայնման, պատրաստության նոր ծրագրերի մշակման, զինված ուժերի հաստիքային ու կազմակերպչական կառուցվածքի բարելավման և այլ աշխատանքներ:

Զինծառայողների ատեստավորման գործընթացի շրջանակներում ատեստավորվել և ծառայությունը շարւնակում է 6,270 զինծառայող: Ատեստավորման գործընթացի ներդրման պահից սկսած ատեստավորվել է դիմողների 73 տոկոսը: Ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից պայմանագրային զինծառայության ներգրավվելու «Պաշտպան Հայրենյաց» ծրագրի շահառու է դարձել 1,770 զինծառայող»,- հայտնել է նա:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա