Ներքին 3 ամիս առաջ - 13:30 20-03-2026

Ինչպես հաղթահարել Փաշինյանի շանտաժն ու չեզոքացնել նոր սեպտեմբերյանը

Ժողովրդին վախեցնելը նույնքան վտանգավոր է, ինչքան կանանց վախեցնելը։ Կինը և ժողվուրդը կարող են առողջական խնդիրներ ձեռք բերել։

«Իրենց ասածը չհասկացող ուժերը և քաղաքական գործիչները չպետք է կարողանան ընդհանրապես Հայաստանում որևէ պաշտոնական կարգավիճակի հավակնել։ … Այդ բոլոր ուժերն, ըստ էության, հանդես են գալիս խաղաղության ռևիզիայի դիրքերից, ինչն այդ փաստի բերումով նշանակում է անխուսափելի պատերազմ, ընդ որում՝ ընտրություններից շատ չանցած, մաքսիմալ աշնանը, ես վերլուծում եմ չէ՞ տեքստերը, թե ինչ են ասում: Այդ բոլոր ուժերը, եթե անհրաժեշտ է՝ անուններն էլ կտամ հստակ, մի մասը ենթադրում եմ՝ չի էլ հասկանում ինչ է ասում, բայց իրենք պատրաստում են նոր սեպտեմբերյան պատերազմ՝ ծանր հետևանքներով»,- մարտի 19-ին Կառավարության նիստից հետո ճեպազրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը։

Այսպիսով՝ Փաշինյանը ժողովրդին է վախեցնում, որ եթե հունիսի 7-ին քաղաքացիները ՔՊ-ին չընտրեն, ապա նոր սեպտեմբերյան պատերազմ կլինի։

Շանտաժի պարագայում շանտաժ անողը շանտաժի ենթարկվողից պահանջում է կատարել արարք, հակառակ դեպքում՝ սպառնում է վատ, սարսափելի հետևանքով։ Այս առամով՝ Փաշինյանի ասածն իրոք՝ շանտաժ է հիշեցնում։

Փորձենք պարզել, թե ի՞նչ հիմք ունի նրա այս կանխատեսումը, արդյո՞ք դա պայմանավորված, այսինքն՝ լեգիտիմ պատերազմ է լինելու։

«Նոր սեպտեմբերյան» պատերազմ ասելով, Փաշինյանն ակնարկում է, որ այդ պատերազմը նման է լինելու 2022-ի սեպտեմբերի 13-14-ին ՀՀ-ի դեմ Ադրբեջանի ագրեսիային։ Հիշեցենք, որ 2018-2022-ը Փաշինյանը վարում էր վառ ռուսամետ կուրս։ Օրինակ՝ 2022-ի մարտին ՀՀ-ն օգնություն էր ուղարկում Մոսկվա՝ այն պարագայում, երբ աշխարհը Ուկրաինային էր պաշտպանում ու ՌԴ-ի դեմ պատժամիջոցներ սահմանում։ ՀՀ-ն մերժում էր Արևմուտքի առաջարկած աջակցությունը, մնացել էր միայնակ ռուս-թուրք-ադրբեջանական ագրեսիայի դեմ։ Այս իրավիճակում է տեղի ունեցել 2022-ի սեպտեմբերյան պատերազմը, որտեղ ՀՀ-ն պարտվել է ու դիրքեր զիջել։

Հետագայում Փաշինյանը մի քանի անգամ ակնակել է, որ սեպտեմբերյան պատերազմի պատճառը վառ ռուսամետ կուրսն է եղել։ ՀՀ-ի դեմ ագրեսիան լեգիտիմություն է ձեռք բերել Հայաստանի վառ ռուսամետ կուրսի պատճառով։ Այսինքն՝ ՀՀ-ն ռուսներին էր փաստացի իրավունք տվել որոշելու ՀՀ ինքնիշխան իրավունքները, տարածքն ու սահմանը։ Հիշենք նաև՝ 2022-ի սեպտեմբերի 15-ին ՄԱԿ ԱԽ նիստում Մոսկվան, Պեկինը չճանաչեցին ՀՀ ինքնիշխան իրավունքների խախտման փաստն ու չդատապարտեցին ագրեսիան։ Իսկ ԱՄՆ-ն, Անգլիան, ԵՄ-ն և բազմաթիվ այլ երկրներ դատապարտեցին ագրեսիան ու պաշտպանեցին հայ ժողովրդի իրավունքները։

Հետևապես՝ Փաշինյանն ակնարկում է, թե եթե հունիսի 7-ին ընտրվեն ռուսամետ ուժերն, ապա նրանք կկրկնեն 2022-ի իր սխալ կուրսը, իր նման կարհամարհեն ԱՄՆ-ին, ԵՄ-ին, և կլեգիտիմացնեն նոր ագրեսիա Հայաստանի դեմ։

Այս վերլուծության արդյունքում պարզ է դառնում նաև Փաշինյանի շանտաժը հաղթահարելու ուղին։ Հույս կա, որ այն ուժերը, որոնց անունները չի ուզում տալ Փաշինյանը, առաջիկայում կվերանայեն իրենց արտաքին, անվտանգային տեսլականները և կկանգնեն անկախության ու ժողովրդավարության դիրքերում, կխոստանան, որ ընտրվելու դեպքում դուրս կհրավիրեն ռուսական զորքերը, դուրս կբերեն ՀՀ-ն ոչ միայն ՀԱՊԿ-ից, այլև ԱՊՀ-ից։

Նշենք, որ մեր իրականության մեջ եղել են վառ ռուսամետ կուսակցություններ, որոնք հետո եվրաինտեգրման ջատագով են դարձել։ Հետևապես՝ չի բացառվում, որ Սամվել Կարապետյանի, Ռոբերտ Քոչարյանի, Գագիկ Ծառուկյանի ղեկավարած ուժերն առաջիկայում եվրաինտեգրման ջատագով դառնան, կհրաժարվեն այսուհետև սպասարկել ռուսական շահերը, կտրեն պորտալարն, ինչը չի կարող անել 2018-ին ռուսների աջակցությամբ իշխանության եկածը։

Պարզ ասած՝ Փաշինյանի շանտաժը հաղթահարելու համար քաղաքական ուժերը պետք է կանգնեն անկախության ու ժողովրդավարության դիրքերում։ Այսպիսի տրանսֆորմացիան կզինաթափի Փաշինյանին, վերջինս կմնա ՀՀ-ում միակ ռուսամետ ուժն ու կպարտվի, կդառնա ընդդիմություն, քանի որ աշխարհն աջակցում է ժողովրդավարական Հայաստանին։ Այս պարագայում ոչ մի երկիր չի համարձակվի ՀՀ-ի դեմ ագրեսիա սանձազերծել։ Եվ ոչ մի թեկնածու, նույնիսկ երբեմնի ֆորպոստի վարչապետը, չի փորձի ժողովրդին վախեցնել, վնասել նրա հոգեկան առողջությունը։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

15:52 Զոհեր և վիրավորներ Ուկրաինայում՝ ռուսական հարվածների հետևանքով
12:55 Ինչու՞ Փաշինյանը «նախկին թալանչիներից» հետ բերած մեծ փողերով գյուղերում հակակարկտային կայաններ չի տեղադրել
13:32 Մարգարիտա Սիմոնյանը Տիգրան Քեոսայանի անվան 14-րդ մրցանակը կհատկացնի ՀՌԳ 32-ամյա մարտիկին
14:53 7-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները
22:16 Մահացել է ՀՅԴ Բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի կինը
11:51 Հարբած տղամարդը մտել է Տուվայի մանկական ճամբար. կան տուժած երեխաներ
12:43 Իտալիայի վարչապետ Մելոնին կոշտ պատասխան է տվել Թրամփին, ով պնդում էր, թե նա ուզում է նկարվել իր հետ
13:49 Այլևս կանոններ չկան. Մեդվեդևը կոչ է արել հրաժարվել Հաագայի կոնվենցիաներից
14:38 Ինչպե՞ս է հնարավոր խաղաղություն մի պետության հետ, որտեղ էթնիկ հային սպանելն ու դրանով հպարտանալը համարվում են «նորմալ»
14:31 Ադրբեջանը բացահայտ ներկայացնում է իր նպատակը. վերադարձի փառատոնը և մեր լռությունը. Մարուքյան