Մարտի 17-ին 93 տարեկանում մահացել է Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդը: Նա հիվանդանոց էր տեղափոխվել ներքին արյունահոսությամբ։
Oragir.News-ի թղթակիցը Թբիլիսիից ներկայացրել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են հավատացյալներն ու պարզապես սովորական քաղաքացիները հոծ բազմությամբ հավաքվել եկեղեցու չորսբոլորը, որպեսզի հնարավորություն ունենան հրաժեշտ տալու Իլյա 2-րդին:
Կաթողիկոսի հուղարկավորության արարողությունը տեղի կունենա մարտի 22-ին:
Ավելի վաղ
Oragir.News-ի թղթակիցը Թբիլիսիից ներկայացնում է բացառիկ
տեսանյութ, թե ինչպես են բազմահազար մարդիկ դուրս եկել փողոցներ՝ վերջին հրաժեշտը տալու կաթողիկոսին:
Հավելենք, որ Միտրոպոլիտ Նիկոլոզ Փաչուաշվիլին ասել էր, որ հատուկ հրավեր են ուղարկել Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ մասնակցելու Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորությանը, բայց նրան թույլ չեն տալիս լքել երկիրը:
Մանրամասները՝ տեսանյութում: