Ուղիղ եթեր
Ներքին 2 ամիս առաջ - 15:51 19-03-2026

Ինչու են իսրայելցի գեներալին ներառել «Ուժեղ Հայաստանի» անվտանգային ծրագրում. Նարեկ Կարապետյանը բացատրում է

Երեկ մենք ներկայացրինք մեր անվտանգային ծրագիրը: Անվտանգային ծրագրի ներկայացումից հետո շատերն են խոսում, թե ինչու ենք ներգրավել օտարերկրյա պրոֆեսիոնալների, հույն մասնագետի և հիմնականում Իսրայելի հակաօդային պաշտպանության նախկին հրամանատար, բրիգադային գեներալ Սվիկա Հայմովիչին։

Այս մասին տեսանյութ է հրապարակել «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը՝ պարտասխանելով նշվող հարցերին:

«Ամենակարևոր սկզբունքը զինվորի անվտանգությունն է։ Մեր զինվորի անվտանգությանը հասնելու համար մենք կաշխատենք աշխարհի բոլոր լավագույն մասնագետների հետ։ Գեներալն աշխարհի հինգ լավագույն հակաօդային պաշտպանության մասնագետներից է։ Մենք մեծ ջանքեր ենք ներդրել, որպեսզի ներգրավենք նրան և նրա թիմը Հայաստանի օդային պաշտպանության համակարգի վերաստեղծման գործում: Ինչո՞ւ:

Որովհետև 2020 թվականին, մենք հիշում ենք, որ ամենամեծ կորուստներն ունեցանք օդային պաշտպանության անկատարության պատճառով, այսինքն՝ մեզ այս պահին հարց բարձրացնողները, թե ինչու ենք հրավիրել, երբ որ քո որդին լինի սահմանին, դիրքերում ու բայրաքթարն իր գլխի վերևը լինի, դու կասես՝ ինչո՞ւ ես իսրայելցի բերել, որ այդ բայրաքթարը խոցելու տարբերակներ առաջարկի մեր երկրին, թե՞ կասես՝ ճիշտ ես արել: Դուք ձեր որդիների, եղբայրների վրա օրինակը վերցրեք»,-նշել է նա:

Նա հավելել է, որ իրենք ասում են՝ զինվորի անվտանգությունն է առաջնայինը, որի համար բոլորի հետ աշխատելու են, աշխատելու այնպես, որ ՀՀ-ն իրապես ունենա փակ օդ:

«Որպեսզի հասկանաս՝ ունես փակ օդ թե ոչ մինչև պատերազմը, դու պետք է գտնես աշխարհում լավագույն հակաօդային պաշտպանություն ունեցող երկիրը, այս պահին դա Իսրայելն է, ու այդ համակարգի ստեղծողին, ով պրոֆեսիոնալ խորհրդատվություն տալ կարող է իր թիմով:

Գիտեմ՝ կան մտավախություններ այն հարաբերությունների հետ կապված, որն Իսրայելն ունի տարածաշրջանային երկրների հետ, բայց այդ հարաբերությունները նրանք ստեղծել են այսպես համագործակցելով: Մենք էլ կստեղծենք աշխարհի բոլոր ուժեղ, ակտիվ գործոնների հետ համագործակցելով, ոչ թե կփակվենք մեր մեջ, վերջում էլ կտեսնենք, որ բոլորը պայմանավորվեցին, բոլորը զինվեցին, մենք էլ մեր զինվորին թողեցինք առանց օդային պաշտպանության:

Մեր Աբովյան քաղաք էր հասել դրոնը, եթե չեք մոռացել, ասում է՝ ինչու եք պրոֆեսիոնալ, աշխարհի հինգ լավագույն մասնագետներից մեկին բերում: Դուք ինչո՞ւ չեք արել, ութ տարվա մեջ միլիարդավոր հարկ ենք ձեզ տվել, ինչո՞ւ չեք արել»,-եզրափակել է Նարեկ Կարապետյանը։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան