«Եկեք կողմնորոշվենք, մենք ուզո՞ւմ ենք ատելության խոսքը պատժելի դարձնել, թե՞ ոչ, որովհետև երբ համապատասխան մարմինները գործում են, հակառակ աղմուկն ա տեղի ունենում»:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով խոսքի ազատությանը:
«Էդ բուլինգը, որ կա համացանցում, ինչի եք ձեզ առանձնահատուկ դափնիներ վերագրում:
Էդ ինչի՞ ոչ մի անգամ չեք նկատել իմ ընտանիքի անդամների, մանկահասակ երեխաների նկատմամբ տեղի ունեցող բուլինգը, որովհետև ազնիվ չեք, կողմնակալ ու կողմնապահ եք»:
Փաշինյանը, դիմելով լրագրողներին, նշեց՝ 90 տոկոսը հենց իրենց օգտին են քվեարկելու 2026 թվականի ընտրությունների ժամանակ:
«Ուզում եմ ձեզ մի գաղտնիք ասել. ձեր 90 տոկոսը 2026-ի ընտրություններում քվեարկելու ա մեր օգտին, ինձնից լավ գիտեք, որ հակառակ որևէ պարագայում, եկող այլ իշխանությունների պարագայում ձեզ սպառնում ա հաշմանդամություն:
Ես ձեզ բոլորիդ վերաբերվում եմ՝ որպես մեր ընտրողի: Դուք չեք կարող մեր օգտին չքվեարկել, հակառակ դեպքում մինիմում մնալու եք անգործ, մաքսիմում՝ ձեզ սպառնում ա հաշմանդամություն: Գուցե՝ թեթև հաշմանդամություն, եթե շարունակեք ձեր խոսքի ազատությունից օգտվել այնպես, ինչպես հիմա»:
Փաշինյանը խոսեց նաև խոսքի ազատության անպատժելիության մասին:
«Ոնց եք մտածում, որ կարա որևէ լրատվամիջոց գրի, ակնարկի, որ ՀՀ վարչապետը աշխատակցի հետ իրա սենյակում ինտիմ հարաբերություններով ա զբաղված, ու դա մնա անարձագա՞նք: Ձեռ ե՞ք առնում: Ու դուք խոսում եք արժեքների մասին»:
Մանրամասները՝ տեսանյութում: