Oragir.News-ը օրերս հայտնել էր, որ Նիկոլ Փաշինյանի նախկին կողակիցը՝ «Ազապ» Աննա Հակոբյանը ցեղասպանության թեմայով հավաքներ է անում»։
Այս հրապարակումից հետո Հակոբյանի ղեկավարած «Իմ քայլը» հիմնադրամից հարկ են համարել պարզաբանել, որ միջոցառումը «հավաք» չէ, այլ` «Կրթվելը նորաձև է» շարժման աջակից ծրագրի շրջանակում կազմակերպված հերթական բանախոսություն, որի հյուրն ԱՄՆ-ից Հայաստան ժամանած ականավոր տնտեսագետ, ներդրումային խորհրդատու և միջազգային ահռելի փորձառությամբ մասնագետ Մարք Չէնեանն էր։
«Նա բազմամյա փորձ ունեցող մասնագետ է, ով իր գործունեությամբ ներգրավված է եղել տարբեր երկրներում տնտեսական, կրթական և կառավարման գործընթացներում՝ համագործակցելով առաջատար կառույցների հետ։ Նրա այցը Հայաստան և մասնակցությունը «Կրթվելը նորաձև է» շարժման բանախոսությանը կարևոր իրադարձություն էր հիմնադրամի և բոլոր ներկաների համար՝հաշվի առնելով նրա կենսափորձի խորությունն ու համաշխարհային ընդգրկումը։
Այդ օրվա բանախոսության հիմնաքարը կրթությունն էր, և բանախոսը հատկապես ընդգծում էր այն գաղափարը, որ, անկախ աշխարհաքաղաքական զարգացումներից կամ որևէ ժամանակաշրջանից, կրթությունն է հաջողության ու առաջընթացի գրավականը: Տեսանյութից վերցված լուսանկարում պատկերված են Վահան Թեքեյանը, Բարսեղ Կանաչյանը և Հակոբ Օշականը։ Բանախոսը այս տեսասահիկով անդրադարձել է իր կրթական ճանապարհին՝ նշելով, որ պատանի տարիներին ուսանել է Կիպրոսի հայտնի Մելքոնյան վարժարանում, որտեղ նաևդասավանդել են նշված անվանի մեծերը, ում գործունեությունը մեծապես նպաստել է սփյուռքահայերիտասարդության ազգային ինքնության, լեզվի և մշակույթի պահպանմանը։
Բանախոսը կիսվեց, որ միշտ մեծ կարևորություն է տվել կրթությանը՝ ուսանելով լավագույնկրթական հաստատություններում և մինչև այսօր շարունակելով ակտիվորեն ներգրավված մնալակադեմիական կյանքում: Դրա վառ օրինակը նաև մարտի 12-ին մեծ բանախոսի ելույթն էր «Կրթվելը նորաձև է» հարթակից»,- ասվում է պարզաբանման մեջ։
«Իմ քայլը» հիմնադրամից հարկ են համարել արձագանքել նաև հրապարակման մեջ տեղ գտած այն ենթադրությանը, թե Հակոբյանի գործունեությունը պայմանավորված է Նիկոլ Փաշինյանի նկատմամբ հակադրությամբ։ «Հարկ ենք համարում ընդգծել, որ անկախ անձնական կարգավիճակից, քաղաքական հայացքներն ու արժեքային համակարգը չեն փոփոխվում իրավիճակային կամպատեհապաշտ մոտեցումներով»,- փաստացի ակնարկելով, որ վերջինս չի հակադրվում Նիկոլ Փաշինյանին։
Հիմնադրամից հավելել են նաև, որ շարունակում են գործել` հավատարիմ մնալով իրենց որդեգրած սկզբունքներին և առաքելությանը՝ իրականացնելով ծրագրեր կրթության և զարգացման ուղղությամբ։