Հայտնի բլոգեր Մաշ Քարամյանը տոնել է իր 25-ամյակը, որն այս տարվա ամենաքննարկված և շքեղ միջոցառումներից մեկն է դարձել։ Երեկոն անցել է «Hollywood Red Carpet» խորագրի ներքո, իսկ ամբողջ ձևավորումը ոգեշնչված է եղել «Օսկար 2026» մրցանակաբաշխության մթնոլորտով։
Կարմիր գորգ և օսկարյան շքեղություն
Միջոցառման յուրաքանչյուր դետալ՝ սկսած լուսային էֆեկտներից մինչև ինտերիերի լուծումները, հյուրերին տեղափոխել էր հոլիվուդյան բարձրաշխարհիկ երեկույթների կենտրոն։ Մաշան ներկայացել է նրբագեղ ու փայլուն կերպարով՝ լինելով երեկոյի իսկական թագուհին։ Տոնական երեկոյի ամենահուզիչ պահերից մեկը բլոգերի հրապարակած տեսանյութն էր, որտեղ նա ցույց է տվել ամուսնու կողմից մատուցված շքեղ նվերները։
«Հաղթել եմ այս կյանքը»,– այսպես է մակագրել հոլովակը հոբելյարը՝ չթաքցնելով իր երջանկությունն ու երախտագիտությունը։
Ինչպես վայել է նմանատիպ միջոցառումներին, երեկոյի առանցքային պահը տոնական տորթի մոմերը փչելու հանդիսավոր արարողությունն էր, որն ուղեկցվել է ջերմ բարեմաղթանքներով և հրավառությամբ։