Ներքին 7 ամիս առաջ - 19:06 18-03-2026

Բաքվի հայ գերինեը չեն ստացել դատավճռի պաշտոնական պատճենները, տեղյակ չեն՝ ուր կամ երբ են տեղափոխվելու. փաստաբան

Բաքվի դատարանում հայ գերիների վերաբերյալ դատավճռի հրապարակումից ավելի քան մեկ ամիս է անցել, բայց հայ կալանավորներից ոչ մեկը որևէ լեզվով չի ստացել դատավճռի պաշտոնական պատճենները, նրանք դեռ տեղյակ չեն իրենց դատավճռի իրավական հիմքի, ինչպես նաև այն մասին, թե ուր կամ երբ են տեղափոխվելու։

Այս մասին, ըստ «Sputnik Արմենիա»-ի, X-ի իր էջում գրել է միջազգային փաստաբան, «Հայ որբերի օգնության ընկերության» (SOAR) Բուենոս Այրեսի մասնաճյուղի նախագահ Լուսիանա Մինասյանը։

Նա դիմել է Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատար Սաբինա Ալիևային՝ հայտնելով լուրջ մտահոգություններ հայ կալանավորների պահման պայմանների, իրավունքների խախտումների վերաբերյալ։
Մինասյանը հիշեցրել է, որ մարտի 13-ին Ռուբեն Վարդանյանը փորձել է Ալիևայի հետ կապ հաստատել ընտանեկան հեռախոսազանգի ընթացքում, որը նրա վերջին հասանելի կապուղին է։

«Տասը օր անընդմեջ մեր գրավոր հարցումները և նրա գրասենյակ ուղղված հեռախոսազանգերն անպատասխան են մնացել։ Սակայն այս զանգն էլ դադարեցվեց, նախքան նա (Վարդանյանը) կհասցներ ավարտել իր բողոքի ներկայացումը»,- գրել է փաստաբանը։

Ալիևային հասցեագրված դիմումում նա խոր մտահոգություն է հայտնում կալանքի պայմանների վերաբերյալ։ Նրա խոսքով՝ 2026 թվականի հունվարին Բաքվի բանտից ազատ արձակված հայերի ֆիզիկական և հոգեբանական վիճակը լուրջ մտահոգություն է առաջացնում կալանքում գտնվողների բարեկեցության վերաբերյալ։

Բացի այդ, կալանավորների և նրանց ընտանիքների միջև շփումը խիստ սահմանափակվել է, հազվադեպ և կարճ զանգերի հնարավորություն կա։ Ընտանիքներն այժմ վախենում են, որ նույնիսկ այս նվազագույն շփումը շուտով կարող է ամբողջությամբ կտրվել։

«Որպես մարդու իրավունքների հանձնակատար՝ տիկին Ալիևան ունի ինչպես գործելու լիազորություն, այնպես էլ պատասխանատվություն։ Մենք պաշտոնապես խնդրել ենք գրավոր պատասխան տասնհինգ (15) օրվա ընթացքում և ներկայացրել ենք մանրամասն նամակ, որում շարադրված են այս հրատապ մտահոգությունները»,- նշված է X-ի գրառման մեջ։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել
09:00 «Ֆակտորի փրոդաքշնը» անգամ 1000 խոշոր հարկատուների ցանկում չկա
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով