Ներքին 4 ամիս առաջ - 16:52 18-03-2026

«Լիբերալ ժողովրդավարության ցուցիչով» մեկ տարվա ընթացքում Հայաստանը նահանջել է 10 հորիզոնականով. Աշոտյան

Թեպետ օրվա քաղաքական լրահոսը շարունակում է հիմնականում սեւեռված մնալ ընթացիկ իրադարձությունների կամ փիար-դրսեւորումների վրա, ես կշարունակեմ ջանքեր գործադրել առկա խնդիրների ավելի խորքային օրակարգերի ուղղությամբ։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Արմեն Աշոտյանը.

«Եւ այսպես, երեկ հրապարակվեց V-dem ինստիտուտի տարեկան զեկույցը աշխարհում ժողովրդավարության մասին, որը կրկին արձանագրում է ժողովրդավարության հետընթաց Հայաստանում։

Ժամանակին սրանք այնքան կարեւոր զեկույցներ էին Նիկոլի համար, որ նա նույնիսկ հրապարակավ հիշատակում էր եւ հղում անում իր համար շահեկան հատվածական գնահատականների վրա։

Հիմա նա լռում է, որովհետեւ անգամ բարենպաստ գեոպոլիտիկ քամիների դեպքում հնարավոր չէ թաքցնել երկրի շարունակվող բռնապետացումը։

Եվ դրա հերթական դրսեւորումներից էր Արմինե Օհանյանի հանդեպ զավեշտալի քաղաքական հետապնդումը։

Նիկոլը նմանվում է թմրամոլի, ում իր արեւմտյան կուռատորները խորհուրդ են տալիս թուլացնել ճնշումները (տնային կալանքների կիրառում բանտայինների փոխարեն եւ այլ «թեթեւացումներ») , բայց նա, մեկ է, զուգահեռ «քթերն է քաշում» նոր քաղաքական հետապնդումները ադրենալինը։

Վերադառնամ զեկույցին։ Արդեն ասել եմ, որ, օրինակ, «լիբերալ ժողովրդավարության ցուցիչով» մեկ տարվա ընթացքում Հայաստանը նահանջել է 10 հորիզոնականով՝ 76-ից դեպի 86-րդ։

Իսկ հիմա նայեք կցված սլայդին, ըստ որի՝ ժողովրդավարության անկման ուժգնությամբ Հայաստանը 6-րդն է աշխարհում։

Նիկոլ, շնորհավորում եմ։

Բայց էլի տեղ կա կատարելագործվելու որպես բռնապետ, ջանք գործադրիր, որ բռնապետականացողների եռյակում լինես։

Դու կարող ես։ Մնում է մենք թույլ չտանք»։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
10:05 Ռուսաստանը դատարկում է ոսկու պաշարները. 2002 թ․-ից ի վեր ամենախոշոր վաճառքը