Ուղիղ եթեր
Ներքին 2 ամիս առաջ - 16:28 18-03-2026

Նիկոլը եկեղեցու դեմ պայքարից «նահանջել է», քանի որ աջակցություն չուներ

Հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններով է պայմանավորված իշխանության՝ եկեղեցու հանդեպ նահանջը:

Oragir.News-ի հետ զրույցում այս կարծիքն է հայտնել հասարակական գործիչ Նաիրա Զոհրաբյանը։ Նրա գնահատմամբ՝ գործող իշխանությունը ժամանակավորապես մեղմել է ճնշումները՝ հանրային բացասական արձագանքը հաշվի առնելով։

«Տեսեք, եկեղեցու դեմ հռչակված պատերազմն արձանագրել են նաև միջազգային բազմաթիվ կառույցներ, նաև Ամերիկայի կրոնական ազատությունների կոմիտեն ուղղակիորեն արձանագրել է, որ այն, ինչ իշխանությունը անում է եկեղեցու հանդեպ, դա հատուկ ծրագրված գրոհ է։

Բայց այս հետ նահանջը՝ սրբազանների խափանման միջոցները փոխելը, Արշակ սրբազանին անմիջապես և անհապաղ ազատ արձակելը, մեկ բանի հետ է կապված՝ հունիսի 7 կայանալիք խորհրդարանական ընտրությունների»։

Նրա խոսքով՝ իշխանությունը հաշվի է առել հանրային տրամադրությունները․

«Բոլորն, ովքեր կարծում են, թե Նիկոլ Փաշինյանին հնարավոր է ինչ-որ հարցում ֆռացնել, բացարձակապես այդպես չէ։ Ինքը ֆանտաստիկ քաղաքական «նյուխ» ունի, և ինքը շատ լավ հասկացավ, որ իր գրոհը եկեղեցու հանդեպ հանրային որևէ աջակցություն չունի։ Եվ անգամ ավտոբուսներով տիրադավների աջակիցիաներին բերված մասովկան դժգոհություն էր հայտնում։

Եվ հիշենք նույն Արարատի մարզում բողոքը, որ մարդուն հիվանդանոցից հանել և բերել էին տիրադավների ակցիային»։

Զոհրաբյանը նշեց, որ բոլոր սոցիոլոգիական հարցումներով, այդ թվում՝ Ամերիկյան միջազգային հանրապետական կենտրոնի սոցիոլոգիական հարցումներով, հանրության 80-ից ավել տոկոսը կատեգորիկ դեմ է եկեղեցու դեմ պայքարին, և նույն Ամերիկյան միջազգային հանրապետական ինստիտուտի տվյալներով եկեղեցին ունի բացառիկ աջակցություն, ամենաբարձր հանրային վստահություն ունեցող ինստիտուտն է Հայաստանում։

Նրա գնահատմամբ՝ այս փուլում իշխանությունը ժամանակավոր դադար է վերցրել․

«Այդ փուլում ռեժիմը որոշել է հանգիստ թողնել Հայ առաքելական եկեղեցու սրբազաններին, Վեհափառին, բայց ճանաչելով Նիկոլին՝ միանշանակ կարող եմ պնդել, եթե իրեն հաջողվի հունիսի 7-ին վերարտադրվել, ապա հունիսի 8-ից գրոհը Վեհափառի և եկեղեցու հանդեպ նոր թափով սկսելու է և ավելի ռեպրեսիվ մեթոդներով»։

Անդրադառնալով առաջիկայում Բագրատ Սրբազանի ազատ արձակման հնարավորության մասին հարցին, մեր զրուցակիցը նշեց.

«Ես կարծում եմ՝ այո։ Թեև այսօր Միքայել Սրբազանի խափանման միջոցը թողնվեց նույնը, բայց նրան իրավունք տրվեց մասնակցելու կիրակնօրյա պատարագներին և հաղորդություն ստանալու։ Կարծում եմ, որ առաջիկայում կփոխվի նաև Բագրատ Սրբազանի խափանման միջոցը։ Բայց վերջին նիստերի ընթացքում լսելով Բագրատ Սրբազանին՝ ես տպավորություն ունեմ, որ նա կատեգորիկ դեմ է տնային կալանքի ռեժիմին։ Ամեն դեպքում՝ նկատելի է, որ իշխանությունը գնում է այս փուլում եկեղեցուն հանգիստ թողելու ճանապարհով»։

Հիշեցնենք՝ մարտի 17-ին դատարանը որոշեց Արագածոտնի թեմի առաջնորդ, գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը վերացնել և խափանման միջոցը փոխարինել վարչական վերահսկողությամբ ու երկրից չբացակայելու արգելքով։ Ավելի վաղ ազատ էր արձակվել նաև Արշակ Սրբազանը։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար