Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը բուժման կուրսից հետո նոր տեսանյութ է հրապարակել՝ տեղեկացնելով, որ ձայնն աստիճանաբար վերականգնվում է և նա արդեն կարողանում է խոսել։
Թեև լիակատար ապաքինման համար դեռ ժամանակ է հարկավոր, դերասանուհին արդեն ակտիվորեն ներգրավված է աշխատանքային պրոցեսում. նա մասնակցել է իր նոր ներկայացման սպասված պրեմիերային։
Անահիտը շնորհակալություն է հայտնել հետևորդներին ու երկրպագուներին՝ անհանգստության և այս դժվար փուլում իրեն սատարելու համար։