Ներքին 4 ամիս առաջ - 14:23 18-03-2026

ՀՀ ՍԴ դատավորները կսկսեն հավելավճար ստանալ աշխատանքային ստաժի համար

Այսօր՝ մարտի 18-ին, Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում էր «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենսդրական փաթեթը:

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հայտնեց, որ ՀՀ սահմանադրական դատարանի դատավորները պետք է հավելավճար ստանան աշխատանքային ստաժի համար։

Նրա խոսքով՝ Հայաստանի Սահմանադրական դատարանի դատավորների աշխատավարձերի չափը չի համապատասխանում նրանց բարձր կարգավիճակին, լիազորություններին և պատասխանատվությանը։

«Այդ իսկ պատճառով՝ անհրաժեշտություն է առաջացել վերանայել նրանց աշխատավարձերի կառուցվածքը»,- ասել է Գալյանը։

Ըստ նախագծի, կվերանայվեն սոցիալական և նյութական անկախության լրացուցիչ երաշխիքները։ ՍԴ նախագահին, նրա տեղակալներին, ինչպես նաև Սահմանադրական դատարանի դատավորներին կվճարվի լրացուցիչ հավելավճար աշխատանքային ստաժի համար։ Մասնավորապես՝ հավելավճարը կավելանա 20%-ով՝ պաշտոնավարման երկրորդ տարվանից, և 35%-ով՝ երրորդ տարվանից։

«Իսկ չորս տարի անց վճարումներն ամեն տարի կաճեն 10%-ով»,- հայտնել է նախարարը:
Հայաստանում դատավորներն ընտրվում են 12 տարի ժամկետով: Հետևաբար, ՍԴ դատավորների աշխատավարձը կբարձրանա 11 անգամ:

Գալյանը նշել է, որ ներկայումս դատավորները պաշտոնավարման երկրորդ տարվանից հավելում են ստանում իրենց աշխատավարձի 20%-ի չափով: Իսկ օրենսդրական փոփոխությունների ընդունումից հետո նրանք կսկսեն ստանալ նաև հավելավճար՝ ստաժի համար:

Նախարարը տեխնիկական պատճառներով չկարողացավ ներկայացնել դատավորների աշխատավարձերի բարձրացման վերաբերյալ կոնկրետ թվեր՝ խոստանալով դա անել ավելի ուշ:

Նրա խոսքով, փոփոխությունների ընդունումից հետո 4 տարի աշխատած ՍԴ դատավորը կստանա 400 հազար դրամով ավելի: Ըստ Գալյանի՝ ՍԴ բյուջեն չի բավարարի լրացուցիչ վճարումների ապահովման համար: Այնպես որ, լրացուցիչ միջոցների հատկացման անհրաժեշտություն կառաջանա՝ 46,8 միլիոն դրամի սահմաններում:

Օրենսդրական նախաձեռնությունը ստացավ ԱԺ մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը
20:18 «Կարապետյան» հիմնադրամը կվճարի 100 լավագույն ուսանողների մեկ տարվա ուսման վարձը