Ներքին 3 ամիս առաջ - 14:08 18-03-2026

Սիսիան համայնքի բյուջեի եկամուտները գերակատարվել են․ պարզաբանում

Օրեր առաջ Oragir.newsհրապարակում էր արել այն մասին, որ Սիսիանի ղեկավարը ավելի քան 1 մլն դոլարի թերակատարման համար «պարգևատրվել է» շքեղ ավտոմեքենայով:

Հրապարակումից հետո Սիսիանի համայնքապետարանը պարզաբանում է ուղարկել, որը ներկայացնում ենք ստորև.

Տեղեկացնում ենք, որ Սիսիան համայնքի 2025 թվականի բյուջեի սեփական եկամուտները գերակատարվել են՝ նախատեսված 672․991․720 ՀՀ դրամի դիմաց փաստացի հավաքագրվելով 770․401․730 դրամ, ինչը կազմում է 114.47% կատարողական։

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ կայքում ներկայացված տվյալները վերաբերում են 2026 թվականի մարտ ամսվա դրությամբ առկա ընթացիկ ցուցանիշներին, որոնք չեն արտացոլում 2025 թվականի բյուջեի վերջնական կատարողականը։ Սիսիան համայնքի սեփական եկամուտների կատարողականի վերաբերյալ տեղեկատվությունը բաց և թափանցիկ է, հասանելի է sisian.am պաշտոնական կայքում։

Ինչ վերաբերում է հրապարակման այն հատվածին, որտեղ նշվում է, թե համայնքի ղեկավարն իրեն «պարգևատրել է» 24․800․000 դրամ արժողությամբ նոր էլեկտրականավտոմեքենայով, տեղեկացնում ենք, որ ներկայումս Սիսիան համայնքի կարիքների համար շահագործվում է 2011 թվականի արտադրության Hyundai Sonata մակնիշի ավտոմեքենա, որը շահագործման երկար տարիների և տեխնիկական վիճակի պատճառով պահանջում է զգալի սպասարկման և վերանորոգման ծախսեր։ Նշենք նաև, որ ծառայողական ավտոմեքենայի ձեռքբերման վերաբերյալ որոշումը կայացվել է Սիսիան համայնքի ավագանու կողմից՝ 2025 թվականի դեկտեմբերի 5-ի համապատասխան որոշմամբ, իսկ դրա ձեռքբերման գործընթացը իրականացվում և կարգավորվում է «Գնումների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով։

Կից գծապատկերի տեսքով ներկայացնում ենք Սիսիան համայնքի 2025 թվականի սեփական եկամուտների կատարողականը՝ 2025 թվականի դեկտեմբեր ամսվա դրությամբ։

Ամենից շատ դիտված

15:52 Զոհեր և վիրավորներ Ուկրաինայում՝ ռուսական հարվածների հետևանքով
22:16 Մահացել է ՀՅԴ Բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի կինը
12:55 Ինչու՞ Փաշինյանը «նախկին թալանչիներից» հետ բերած մեծ փողերով գյուղերում հակակարկտային կայաններ չի տեղադրել
13:32 Մարգարիտա Սիմոնյանը Տիգրան Քեոսայանի անվան 14-րդ մրցանակը կհատկացնի ՀՌԳ 32-ամյա մարտիկին
14:53 7-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները
11:51 Հարբած տղամարդը մտել է Տուվայի մանկական ճամբար. կան տուժած երեխաներ
13:49 Այլևս կանոններ չկան. Մեդվեդևը կոչ է արել հրաժարվել Հաագայի կոնվենցիաներից
12:43 Իտալիայի վարչապետ Մելոնին կոշտ պատասխան է տվել Թրամփին, ով պնդում էր, թե նա ուզում է նկարվել իր հետ
22:35 Արման Ծառուկյանն աստղային «շաբաշ» է տվել ամուսնացող զույգին
14:38 Ինչպե՞ս է հնարավոր խաղաղություն մի պետության հետ, որտեղ էթնիկ հային սպանելն ու դրանով հպարտանալը համարվում են «նորմալ»