Ուղիղ եթեր
Ներքին 2 ամիս առաջ - 11:45 18-03-2026

Մեկ անձ, մեկ քույր, միլիոնավոր դրամներ. 76 միլիոն դրամ՝ Ժաննա Անդրեասյանի քրոջ տնօրինած ՍՊԸ-ին. 168.am

Երևանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանն իր հերթական խոշոր գնումն է կատարել «Ար․Մեդտեխնիկա» ՍՊԸ-ից։

Էլեկտրոնային գնումների armeps համակարգում օրերս հանրայնացված պայմանագրից տեղեկանում ենք, որ այս ՍՊԸ-ն ոչ մրցակցային մեկ անձ գնման ընթացակարգով ստանձնել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի աշխատանքների կազմակերպման նպատակով՝ պահեստամասերի փոխարինմամբ GE CT Revolution EVO մոդելի համակարգչային տոմոգրաֆիկ համալիրի և GE Allia IGS 540 մոդելի անգիոգրաֆիկ համակարգի տարեկան սպասարկման ծառայությունների մատուցման պարտավորությունը։

Պայմանագրի գին է նշվում 75 մլն 988.800 դրամը։

168․am-ն անդրադարձել է «Ար․Մեդտեխնիկա»-ին՝ մասնավորապես տեղեկացնելով, որ այս ՍՊԸ տնօրենը ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի քույրն է՝ Նունեն։

Իրավաբանական անձանց ռեգիստրի տվյալներով՝ ընկերությունը գործում է 2012 թվականից և հենց այդ թվականից ընկերության բաժնետեր է Վահրամ Թորոսյանը․ այսօր նրա բաժնեմասը 100 տոկոս է։

Ի դեպ, 2012 թվականից գործող ընկերությունը պետգնումներում հայտնվում է 2017 թվականից, բայց գերակտիվություն է ցուցաբերում հատկապես 2018 թվականից հետո՝ տարբեր ընթացակարգերով շուրջ հարյուրավոր խոշոր պայմանագիր կնքելով տարբեր պետական գերատեսչությունների հետ։

Ի դեպ, նախորդ տարեվերջին հրատապ մեկ անձ ընթացակարգով Առողջապահության նախարարությունը «Ար.մեդտեխնիկա» ՍՊԸ-ից շուրջ 105 միլիոն դրամի գնում էր կատարել հրատապ մեկ անձ ոչ մրցակցային եղանակով։

Այս գնման ընթացակարգով ՍՊԸ-ից գնումներ արվում են 2018 թվականից սկսած․ արդեն 5 գնում, որոնցից 4-ի դեպքում պատվիրատուն ԵՊԲՀ-ն է։

Ամենից շատ դիտված

16:35 Ամեն ինչ այնքան վատ չէ, որքան թվում է. Խաչատուր Հունանյանի վերջին գրառումը
20:18 Ընդդիմությունն ունի մեկ ճիշտ քայլ՝ չվերցնել մանդատներն ու չգնալ ԱԺ՝ ՔՊ-ին զրկելով փաստացի լեգիտիմությունից
20:36 Կտրականապես մերժում ենք ընտրությունների արդյունքները և համարում ապօրինի. դրանք չեն արտացոլում ՀՀ քաղաքացիների իրական կամքը
20:00 Նիկոլ Փաշինյանի «գանձարանը» չի կարողանում փակել «թալանչիների» պարտքերը
10:10 ԲՀԿ-ն կանգնել է ՔՊ-ի կոկորդում, համար մեկ է տրվել, ՔՊ-ի ծպտյալ ռուսամետները ուրախ են․ Մամուլ
19:18 Առեղծվածային դեպք. հովիվը իր կովերին, ցուլիկներին և երինջին հայտնաբերել է սատկած․ կա տեսակետ, որ թունավորել են
15:00 Ընդդիմության պարտության դասը. ինչ փոխվեց հունիսի 7-ին
19:10 Չենք ընկրկելու, չենք լքելու պայքարի մեր խրամատը. Քոչարյանը շնորհակալություն է հայտնել քվեների համար
22:19 Եթե Փաշինյանն ամեն ինչ կեղծում է՝ ինչո՞ւ պիտի ընտրությունները չկեղծեր. քաղաքագետ
17:45 ԲՀԿ-ին բավականին մեծ ծավալի ձայներ, չգիտես ինչու, կա՛մ չի եկել, կա՛մ չեն հաշվարկել. Աբովյան