Ներքին Տեսանյութ 5 ամիս առաջ - 19:38 17-03-2026

Արտավազդ Սահակյանը ՀՀ-ում հիմնադրել է միկրովիրաբուժությունը՝ բարձրացնելով այն արվեստի մակարդակի

Ականավոր վիրաբույժ Արտավազդ Սահակյանին նվիրված հուշ-երեկոյի ընթացքում «Իզմիրլյան» ԲԿ գործադիր տնօրեն Արմեն Չամչյանը նշեց, որ Սահակյանը բացառիկ անհատականություն էր, որի հետ միասին անցել են պատերազմ, երկրաշարժ և բազմաթիվ դժվար փուլեր։

Նրա խոսքով՝ Սահակյանը այն մարդկանցից էր, որի համար սահմաններ գոյություն չունեին՝ բացի բարոյականից։

«Արտոն այն մարդն էր, որի համար առաջնայինը արդարությունն էր, հայրենիքը և մարդկանց շահը։ Նա երբեք չէր սահմանափակվում ձևական կանոններով, այլ առաջնորդվում էր իր սկզբունքներով»,- ասաց Չամչյանը։

Նա ընդգծեց, որ Սահակյանը Հայաստանում ոչ միայն զարգացրել, այլև, ըստ էության, հիմնադրել է միկրովիրաբուժությունը՝ բարձրացնելով այն արվեստի մակարդակի։

«Նա իր մասնագիտությունը վերածել էր արվեստի, և այսօր մենք արդեն տեսնում ենք այդ գործի շարունակությունը»,- նշեց նա։

Չամչյանը հիշեց նաև անձնական հուշերից մեկը՝ կապված 1990-ականների սկզբի Նոր տարվա հետ։ Նրա խոսքով՝ այդ օրերին, երբ շրջապատում հնչում էր երաժշտություն, իրենք զարմանքով հետևում էին ջութակահարի կատարումներին և խոսում արվեստի ազդեցության մասին։

«Այդ պահին մենք մտածում էինք՝ որքան մեծ ազդեցություն կարող է ունենալ արվեստը մարդկանց վրա, սակայն հետագայում հասկացանք, որ բժշկությունն էլ կարող է նույն կերպ հրաշքներ գործել, երբ այն իրականացնում են նման մարդիկ, ինչպես Արտավազդ Սահակյանը»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ