Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 7 ամիս առաջ - 18:00 17-03-2026

Լևոն Տեր-Պետրոսյանը թող ցուրտ ու մութ տարիները հիշի և ասի՝ իրարից պարտք առեք և ապրեք․ հարցում

ՀՀ առաջին նախագահի գրասենյակից նախօրեին հայտնել էին, որ մարտի 15-ի ժամը 13։00-ից հոսանքազերծվել են ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի առանձնատունը և գրասենյակը։ Տարածված հայտարարության մեջ պնդում են, որ հոսանքազրկումը, հաստատաբար, տեղի է ունեցել իշխանության վերին օղակներից մեկի հրահանգով։ «Սա ոչ թե սովորական վթար է, այլ Առաջին նախագահի և նրա ընտանիքի հանդեպ կիրառված և չդադարող սադիզմի դրսևորում»,- ասված է հայտարարության մեջ։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Լևոն Տեր-Պետրոսյանի առանձնատունը ավելի քան 1 օր զրկված է լույսից ու ջրից։ Այստեղ միտում տեսնո՞ւմ եք»։

Հարցվածների մի մասը նշեց, որ թող Լևոն Տեր-Պետրոսյանն էլ հիշի մութ ու ցուրտ տարիները, որոշներն էլ ասացին, որ այդտեղ դիտավորություն կա։

«Մի 20 տարի ինքը մեզի զրկեց, թող մի օր էլ ինքը զրկվի, ոչինչ»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ իշխանությունն ամեն ինչ անում է, որ խնդիր ստեղծի։ «Տեսնում եմ միտում միանշանակ։ Ամեն ինչ կանեն, որ ստեղծեն պրոբլեմ, նրանք պետք ա հեռանան ներքին ոճրագործները»,- նշեց նա։

Հարցվածներից մեկի կարծիքով էլ՝ պետք է խոսել քաղաքացիներին լույսից ու ջրից զրկելու մասին։

«Իսկ որ մեր տներն են ջրից և լույսից զրկում, դուք դրա մասին խոսում եք, դուք խոսում եք նրա մասին, որ մոտ 50%-ը մեր ազգաբնակչության աղքատության շեմին չի անցել։ Հիմա Լևոն Տեր-Պետրոսյանն էլ թող ցուրտ ու մութ տարիները հիշի և ասի՝ իրարից պարտք առեք և էդպես ապրեք»,- ասաց նա։

«Կարող ա և կա դիտավորություն։ Հիմա երկիրն իրանցն ա, ինչ կուզեն, կանեն»,- պատասխանեց մեկ այլ քաղաքացի։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան