Երգչուհի Քրիստինե Պեպելյանը սոցցանցերի իր էջում մի ուշագրավ տեսանյութ է հրապարակել որդու՝ Արեգի մասնակցությամբ, որն անտարբեր չի թողել հետևորդներին։
Հոլովակում երգչուհին որդուն պատմում է, որ մի «սիրուն մորաքույր» իրենց հասցեին վատ մեկնաբանություն է գրել՝ անվանելով «հիմար»։
Երբ փոքրիկ Արեգը զարմացած հարցրել է՝ «ինչո՞ւ», Քրիստինեն խոստովանել է, որ ինքն էլ չգիտի նման վերաբերմունքի պատճառը։ Սակայն, ի տարբերություն տարածված ագրեսիվ արձագանքների, երգչուհին ընտրել է բոլորովին այլ ճանապարհ։
«Չեմ ուզում վատ ձևով պատասխանենք։ Այդ կնոջ ծնունդը մի քանի օր առաջ էր, եկեք շնորհավորենք նրան, որպեսզի նա ավելի բարի դառնա»,- ասել է երգչուհին որդուն։
Այս քայլը մեծ արձագանք է գտել մեկնաբանություններում։
Օգտատերերը գովաբանել են Քրիստինեին՝ նշելով, որ սա լավագույն օրինակն է երեխայի համար, թե ինչպես է պետք չարությանը պատասխանել բարությամբ և պահպանել ներքին արժանապատվությունը։
