Ներքին 3 ամիս առաջ - 12:05 17-03-2026

«Արմավիր» ՔԿՀ-ում դի է հայտնաբերվել

Այսօր՝ մարտի 17-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 11:20-ի սահմաններում նշված քրեակատարողական հիմնարկի ծառայողները 1-ին հարկի թիվ 1 կարանտինային խցում հայտնաբերել են կալանավորի կախված դին։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով իրավիճակը «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում բավականին լարված է։ Նաև մի քանի կալանավորներ ու դատապարտյալներ հայտարարել են հացադուլ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը մոտ 40-45 տարեկան տղամարդ է։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում