Ներքին 4 ամիս առաջ - 11:54 17-03-2026

ՀՀ-ն եզակի երկրներից է, որ քովիդի շրջանում չի կրճատել կրթության բյուջեն, ավելացրել է. Անդրեասյան

Այսօր՝ մարտի 17-ին, Ազգային ժողովում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ասաց, որ ընդհանուր առմամբ, դպրոցների ֆինանսավորման ուղղությամբ էական աճ ենք գրանցել վերջին տարիներին և միայն 2025 թվականին դպրոցների պահպանման ծախսերին հատկացվել է 128,8 միլիարդ դրամ, ինչը 2018 թվականի համեմատ ավելի է 56%-ով:

Ըստ նրա՝ դա էական աճ է և ցույց է տալիս այն, որ չնայած մարտահրավերներին ու դժվարություններին, որոնցով անցել է ՀՀ-ն այս շրջանում, Կառավարությանը հաջողվել է չկրճատել կրթությանն ուղղաված բյուջեն:

«Օրինակ, համավարակը բերեց մի իրավիճակի, որ աշխարհի շատ երկրներ, այդ թվում զարգացած երկրներ, որոնք ունեն կայուն կրթական համակարգեր, սկսեցին կրճատել կրթության բյուջեները:

Բացի համավարակից, մենք նաև այլ լրջագույն մարտահրավերներ ունեինք, չնայած դրանց՝ ՀՀ-ն այն եզակի երկրներից էր, որ ոչ թե կրճատել, այլ այդ բոլոր տարիներին ավելացրել է կրթության ուղղվող բյուջեն:

Իմ ներկայացրած թվերը դպրոցների պահպանման ծախսերի մասով ընդամենը փոքր մասն են կրթության ոլորտին ուղղվող ծախսերի և միայն այստեղ մենք ունենք ավելի քան 56% աճ»,-մանրամասնեց ԿԳՄՍ նախարարը։

Ամենից շատ դիտված

15:00 Ուժեղ խայտառակություն․ Հարություն Հարությունյանը չափազանց հպարտ է Էդգար Ղազարյանի դեմ «գործ տված» անձով
17:52 Նոր կյանք գյուղի 24-ամյա բնակիչը դանակով հարվածել է երկու երիտասարդների
12:20 Հայաստանը նորից հարություն կառնի միայն այն ժամանակ, երբ մենք հաղթենք մեր ներսի ստրուկին. Շարմազանով
11:00 Երկու քույր են, երկուսն էլ մի բոյի
20:40 «Մալականի այգու» մոտ շինարարական աղբավայր է, ոչ ոք չի զբաղվում այդ հարցով․ Էկո համայնք
19:25 Բաքվի Խաթայի շրջանում նավթի պահեստների տարածքում խոշոր հրդեհ է բռնկվել
17:36 ԱԻՆ նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանը դիմում է ներկայացրել ՍԴ
15:21 Ոստիկանները Էջմիածնում կանխել են անչափահասների կողմից նախապատրաստվող վրեժխնդրություն
14:43 Կաթողիկոսի դատը. ինչո՞ւ է ՌԴ-ն սահմանափակումներ կիրառել․ ԵԱՏՄ կոլապսը. Էդմոն Մարուքյան
11:52 Մարտաֆիլմ հիշեցնող ծեծկռտուք՝ Արարատի մարզում. կան 10-ից ավելի վիրավորներ. հնչել են նաև կրակոցներ