Շիրակի մարզի մի շարք գյուղերի վարչական ղեկավարները պատկանում են իշխող քաղաքական ուժին՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը:
Oragir.News-ը ընթերցողներին է ներկայացնում Շիրակի մարզի խոշորացված համայնքների ղեկավարներին, գյուղակակ բնանկավայրերի վարչական ղեկավարների կուսակցական բաշխվածությունը։
Ախուրյան խոշորացված համայնքի ղեկավարը ՔՊ-ական Զավեն Մանուկյանն է, և այս համայնքի գյուղական բնակավայրերի վարչական ղեկավարները ևս ՔՊ-ական են Ազատան, Ոսկեհասկ, Մարմաշեն, Առաձի, Գետք, Բայանդուր և այլն։ Այս համայնքում անկուսակցական վարչական ղեկավարներ էլ կան Բասեն, Կրաշեն, Շիրակ, Վահրամաբերդ, Փոքրաշեն, Մեծ Սարիար, Հացիկ։
Ամասիա համայնքի համայնքապետը Ջեմմա Հարությունյանն է՝ անկուսակցական։ Ամասիայի շրջանի գյուղերում ՔՊ-ական վարչական ղեկվարների թիվը քիչ է, դարձյալ կան անկուսակցականներ։
Աշոցք համայնքի ղեկավարհ Կարեն Մանուկյանը ՔՊ-ական է, այս համայանքի գյուղերում հանդիպում են նաև անկուսակցական վարչական ղեկավարներ և պարզապես մարդիկ, ովքեր թաքցնում են իրենց կուսակցական պատկանելությունը:
Իշխանամետ Արթիկի համայնքապետը Անան Ոսկանյանն է ՔՊ-ական, այս համայնքի գյուղերում ևս պատկերը նույնն է՝ գերակշռում են կուսակցականները, բայց կան նաև անկուսակցականներ:
Այս տվյալները փաստում են, որ Շիրակի մաիզի խոշորացված համայնքներում ՔՊ-ն հստակ գերիշխող ուժ է, սակայն անկուսակցականների և թաքնված կուսակցականների ներկայությունը ցույց է տալիս քաղաքական բազմազանության որոշակի շերտ: