Ներքին 3 ամիս առաջ - 18:42 16-03-2026

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Շրջանցիկ թունել փողոցում

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով մարտի 17-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Շրջանցիկ թունել փողոցում:

Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից, մասնավորապես՝ Թբիլիսյան խճուղուց մինչև Շրջանցիկ թունել փողոցի 10/12 հասցե կանգառը կարգելվի, ինչպես նաև կանգառը կարգելվի Թբիլիսյան խճուղում` Շրջանցիկ թունել փողոցի խաչմերուկի հարակից տարածքում: