Արտաքին 7 ամիս առաջ - 20:25 16-03-2026

Ինչու՞ է Թուրքիան Կիպրոսի հյուսիսում «F-16» կործանիչներ տեղակայում

Փետրվարի 28-ին Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից սկսված գործողությունների հետևանքով առաջացած հակամարտությունը լայն ընդգրկում է ստացել՝ անմիջականորեն ազդելով նաև Միջերկրական ծովի արևելյան հատվածի աշխարհաքաղաքական հավասարակշռության վրա։ Իրանը, ի պատասխան ամերիկա-իսրայելական ուժերի հարվածների, հարվածներ է հասցնում Մերձավոր Արևելքի երկրներում (Եմենում, Քուվեյթում, Իրաքում, Կատարում և ԱՄԷ) տեղակայված ամերիկյան ռազմաբազաներին։ Այդ հարվածներից անմասն չմնաց նաև Կիպրոսը, որտեղ տեղակայված են բրիտանական ռազմաբազաները։ Հայտնում է Ermenihaber-ը:

Մարտի 2-ին Միացյալ Թագավորության պաշտպանության նախարար Ջոն Հիլին հայտնել էր, որ Իրանից արձակված երկու անօդաչու թռչող սարք հարվածել են Կիպրոսում տեղակայված Ակրոտիրիի ռազմաբազային։ Ըստ Կիպրոսի արտաքին գործերի նախարար Կոնստանտինոս Կոմբոսի՝ իրանական արտադրության ԱԹՍ-ները արձակվել են Լիբանանից։ ԱԹՍ-ների հարվածը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Բրիտանիան համաձայնել և թույլ էր տվել, որ ԱՄՆ-ն օգտագործի բրիտանական ռազմաբազաները հարվածներ հասցնելու համար։ Դեպքից անմիջապես հետո Հունաստանը, Միացյալ Թագավորությունը, Ֆրանսիան և Գերմանիան հայտարարեցին, որ Կիպրոսին կտրամադրվի ռազմական աջակցություն։ Նշենք, որ եվրոպական երկրների համար Կիպրոսը համարվում է վահան՝ իր ռազմավարական դիրքի պատճառով։

Հունաստանը Կիպրոս է ուղարկել երկու ֆրեգատ և չորս միավոր «F-16» կործանիչ, իսկ Միացյալ Թագավորությունը կղզի է ուղարկել երկու «Wildcat» ուղղաթիռ, որոնք հագեցած են անօդաչու թռչող սարքերի դեմ պաշտպանական հրթիռներով։ Ֆրանսիան ուղարկել է «Շառլ դը Գոլ» ավիակիր ռազմանավը, Գերմանիան Լիմասոլի նավահանգիստ է ուղարկել «FGS Nordrhein-Westfalen» ֆրեգատը, իսկ Իտալիան և Իսպանիան ուղարկել են «Ֆեդերիկո Մարտինեգո» և «Քրիստոբալ Կոլոն» ֆրեգատները։

Տարածաշրջանային ճգնաժամի ընդլայնումը հիմք և պատեհ առիթ ընդունելով՝ վերոնշյալ երկրները կղզում ամրապնդում են իրենց ուժերն ու ներկայությունը, ինչին ուշադիր հետևում է Թուրքիան։

Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասը, անդրադառնալով ստեղծված իրավիճակին, նշել է, որ կղզի ուղարկվող ռազմական աջակցությունը ոչ միայն Իրանի դեմ նախազգուշական միջոց է, այլև հարմար պահ՝ թուրքական զորքերը կղզուց դուրս բերելու համար։ Հիշեցնենք, որ 1974-ին Թուրքիան օկուպացրել է կղզու հյուսիսային հատվածը և այնտեղ հռչակել Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետություն, որտեղ մինչ օրս տեղակայված են թուրքական զորքեր։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի

Ձեզ գուցե հետաքրքրի