Ներքին 2 ամիս առաջ - 17:30 16-03-2026

Միապետություն ենք դառնում. Փաշինյանը վախենում է ինքնուրույն մտածելակերպ և ինտելեկտ ունեցող մարդկանցից

«Տեղի է ունենում զանգվածային և համակարգային հետապնդում բոլոր այն անձանց նկատմամբ, ովքեր ռիսկի են գնում և ազատ արտահայտում են իրենց կարծիքը»,- ասաց ՀՀ առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը՝ անդրադառնալով Բագրատ Սրբազանի կալանավորմանն ու վերջինիս շուրջ ստեղծված իրավիճակին։

Բագրատ Սրբազանն օրերս կալանավայրից նոր նամակ էր հրապարակել, որտեղ անդրադարձել էր Եվրոպական խորհրդարանում Նիկոլ Փաշինյանի ունեցած ելույթին։

Սրբազանն իր նամակում նշել էր. «Ուրախ եմ, որ դեռ վախեր ունես ինձնից և իմ ժողովրդից, որոնք դարձյալ փորձում ես փարատել էությունիցդ անպակաս ստախոսությամբ»։

Oragir.News-ի հետ զրույցում Լարիսա Ալավերդյանը, խոսելով այն մասին, թե ինչու Բագրատ Սրբազանն ազատ չի արձակվում կամ խափանման միջոցը չի փոխվում, նշեց, որ գործող վարչակազմն ուղղակի հետապնդում է բոլոր նրանց, ովքեր համաձայն չեն իրենց քաղաքականության հետ։

«Կարծիքի համար հետապնդումն առավել հատուկ է հետամնաց երկրներին, և ցավալի է, որ դա այսօր վերաբերում է նաև Հայաստանին»,- նշեց նա։

Անդրադառնալով Սրբազանի այն դիտարկմանը, թե Փաշինյանը վախենում է իրենից և ժողովրդից, տիկին Ալավերդյանը կարծիք հայտնեց. «Ես պետք է ընդգծեմ, որ ամբողջովին չէ, որ համաձայն եմ։ Նրա իրական վախերը միայն արտաքին՝ կառավարման կենտրոններից են»։

Ալավերդյանը նկատեց, որ վարչակազմն ունի նաև այլ վախեր, որոնք ոչ թե քաղաքական, այլ քաղաքակրթական բնույթի են. «Այս վարչակազմը վախեր ունի ազատամիտ և ինտելեկտուալ անձանցից։ Ցածր կարողությունների կամ ցածր ինտելեկտի տեր մարդիկ ինչ-որ առումով վախենում են բոլոր նրանցից, ովքեր ունեն ավելի հստակ մոտեցումներ, ինքնուրույն մտածելակերպ և բարձր ինտելեկտ»։

Հիշեցնենք, որ Բագրատ Սրբազանն իր նամակում շեշտել էր իր բարոյական առավելությունը՝ դիմելով Փաշինյանին. «Ես՝ բանտում, դու՝ ոչ, բայց ես՝ ազատ, իսկ դու՝ ոչ, որովհետև ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԱԶԱՏԱՐԱՐ Է»։

Ալավերդյանը ընդգծեց, որ ներկայիս իշխանությունների գործելաոճը բնորոշ է միապետությանը, որտեղ ցանկացած անհամաձայն միտք, խոսք կամ քայլ անշուշտ պետք է հետապնդվի։

Ամենից շատ դիտված

09:00 ՀՀ-ՌԴ փոխադարձ «հարվածները» տեղափոխվում են փողոց․ բողոքի ակցիա՝ ՌԴ դեսպանատան դիմաց
21:49 52 տարեկանում քաղցկեղից մահացել է գերությունից վերադարձած Կարլեն Ստեփանյանը
12:10 34 տարեկանում կյանքից հեռացած Կարգինի Հասոն այսօր կդառնար 46 տարեկան
20:00 Լիպարիտ Դրմեյանի բազմավեկտոր ընտանիքը. ընդդիմության և իշխանության հատման կետը
18:00 Միլիոնների «շոու»-ի էֆեկտը. ինչպես է իշխանությունը 94 մլն դրամ քամուն տվել մեկ հանրահավաքի համար
14:00 Ռուսական արգելքները խա՞ղ են, թե՞ տնտեսական պատերազմ է սկսվել
19:07 Փաշինյանը աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին հրավիրում է ընդգրկվել ՀՀ Կառավարության կադրային բանկում
10:24 Վիճաբանություն՝ Արարատի մարզում․ ոստիկանները Այնթապ գյուղից ձերբակալել են մասնակից 7 անձանց
11:30 Եթե ԲՀԿ-ն չանցնի ԱԺ, եթե իշխանությունը գնա կոշտ-արգելակիչ մեխանիզմով, ապա այս ԱԺ-ն որևէ մեկը չի համարելու հանրայնորեն լեգիտիմ․ Վահե Հովհաննիսյան
20:38 Կարեն Հովհաննիսյանը դստեր՝ Նանեի հետ նոր հուզիչ տեսանյութ է հրապարակել