Ներքին 3 ամիս առաջ - 18:13 15-03-2026

Միակ վախս, որ այդ գերժամանակակից, ֆանտաստիկ բոմբը միամիտ չպայթի․ Բաբկեն Պիպոյան

Բաբկեն Պիպոյանը ֆեյբուքի իր էջում գրում է․

«Մարտի 15-ը սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրն է:

Նայում եմ իրավիճակը, լրիվ ջաաան…

Ապրանքները՝ հասանելի, գները՝ զսպված, նվազագույն կարիքները՝ 100%-ով բավարարված…

Հանրային ծառայությունների որակը՝ իդեալական: Այնքան լավ է, որ կարգավորող հանձնաժողովը՝ սազն առած, վերահսկելու փոխարեն, գովք է անում:

Պարենային և ոչ պարենային ապրանքների որակն ու անվտանգությունը՝ ֆանտաստիկ:

Չորրորդ կարգի ցորենը հասնում է մեզ, ֆոկուս անում, կախարդում դարձնում են երրորդ կարգ, 18 լիտր բենզինը դառնում ա 20՝ գժական արդյունքներ ունենք ու,կարևորը, համակարգային մոտեցումներով:
Այնպիսի ստանդարտներ ենք մշակել, ԵՄ-ն ասում ա. «մենք հլը ձեզնից շատ հետ ենք, մի քիչ հասնենք, որ լայաղ անեք մեզ ապրանք մատակարարեք»:

Կառուցապատման ոլորտը՝ ֆանտաստիկ:

Կառուցապատողն ասում է 3 տարում կտա, բայց պետական ապարատը այնպես է ամեն բան տեղը գցում, որ հանկարծ մարդիկ չխաբվեն ու վատ բան չստանան՝ թիթիզ 3-ի տեղը 5 տարում, նորմալ, հավեսով:

Պատկան կառույցների կողմից սպառողների իրավունքների պաշտպանությունը բոմբ վիճակում է, վարվող քաղաքականությունը՝ գերժամանակակից: Միակ վախս, որ այդ գերժամանակակից, ֆանտաստիկ բոմբը միամիտ չպայթի, այ դրա համար էլ՝ դեռ չենք փակվել»:

Ամենից շատ դիտված

22:16 Մահացել է ՀՅԴ Բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի կինը
12:21 Չնայած ցավին՝ նրանք չեն հանձնվում. Գոռ Հակոբյանի հրապարակումը հիվանդասենյակից
22:35 Արման Ծառուկյանն աստղային «շաբաշ» է տվել ամուսնացող զույգին
20:44 Լեհաստանին և Ուկրաինային քաղաքական հակամարտության մեջ ներքաշելը ռազմավարական սխալ է․ Տուսկ
08:25 1 զոհ, 11 վիրավոր. Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Գազել»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը
09:00 Բառարանային «հեղաշրջում»․ ինչպես է ԿԿՀ֊ն սրբագրում վարչապետի ատելության խոսքը
19:05 Ֆրանսիայում ուժեղ շոգի պատճառով 845 դպրոցներ և քոլեջներ կփակվեն
08:35 Ինչո՞ւ Հայաստանը չի արգելում ռուսական որոշ ապրանքատեսակների մուտքը մեր երկիր․ Թաթուլ Հակոբյան
22:43 Ձեր տված յուրաքանչյուր ձայն ինձ համար արժեք է. դա վստահություն է, որը պարտավորեցնում է. Թաթոյան
21:18 Ուշադրություն չենք դարձնում ամերիկյան uպառնալիքներին․ Ղալիբաֆ