Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ սյունեցի նախկին ճանապարհային ոստիկան, ապա ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանի:
Հայցվոր կողմը վերջինիցս պահանջում է հերքում և զրպարտության համար 1 միլիոն դրամ փոխհատուցում։
Այս մասին
Օragir.News-ը տեղեկանում է Դատալեքսից:
Գործը մակագրվել է դատավոր Գայանե Մազմանյանին:
Հայցվոր կողմը որպես դատական հայցի հիմք մեջբերում է զրպարտություն համարվող հետևյալ տվյալները. «2020 թվականի պատերազմից հետո, օգտվելով երկրում ստեղծված վիճակից, փորձում էր Սյունիքը դարձնել պետության դեմ պայքարի օջախ և պառակտել երկիրը: Ահա թե ինչու էր Վահե Հակոբյանն արմատական ընդդիմադիր դարձել և կատաղի պայքար մղում պետության դեմ, գիտեր, որ երկրից և ժողովրդից թալանածը հետ պիտի տար, գիտեր, որ պետությունը մեխանիզմներ է ստեղծում, որով բոլոր գողոնները մի օր վերադարձվելու են»: