Ներքին 4 ամիս առաջ - 09:15 15-03-2026

Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ բուք

Հանրապետության տարածքում մարտի 15-ին և 16-ին շրջանների մեծ մասում, մարտի 17-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։

Մարտի 15-ին և 16-ին առանձին հատվածներում տեղումները կլինեն զգալի։ Լեռնային շրջաններում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ավտոճանապարհներին՝ մերկասառույց։

Մարտի 17-ի ցերեկը, 18-ին և 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հյուսիսարևելյան է` 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանը մարտի 15-ի և 16-ի գիշերն աստիճանաբար կբարձրանա ևս 3-6 աստիճանով։

Երևանում մարտի 15-ին և 16-ին ժամանակ առ ժամանակ, 17-ի գիշերն սպասվում է անձրև։ Մարտի 17-ի ցերեկը, 18-ին և 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
10:03 Պայթյուններ Լիպեցկում. այրվում է Ռուսաստանի ամենամեծ պողպատաձուլարանի հարակից տարածքը