Ներքին 5 ամիս առաջ - 09:00 15-03-2026

Գործազրկության մակարդակով ՀՀ-ն ևս «առաջատար» է

Մինչ իշխող կուսակցության ներկայացուցիչները զբաղված են երգ ու պարով, TRADING ECONOMICS֊ը հրապարակել է տվյալներ` նաև ՀՀ֊ի և նրան սահմանակից պետությունների վերաբերյալ։



Oragir.News-ն արդեն հրապարակել է նյութ այն մասին, որ պետական պարտք/ՀՆԱ հարաբերակցությամբ Հայաստանի Հանրապետության ցուցանիշները բացասական առումով կրկնակի գերազանցում են հարևան 4 պետությունների ցուցանիշներին։

Ինչ վերաբերում է գործազրկության մակարդակի ցուցանիշին, ապա Հայաստանը Վրաստանի հետ միասին գտնվում է բացասական գոտում` համապատասխանաբար 11.8 և 13.3 տոկոսներով։

Իսկ Ադրբեջանի (5.3%), Իրանի (7.2%) և Թուրքիայի (8.1%) կառավարությունները ՀՀ֊ի համեմատ` իրենց պետություններում գործազրկությունը որոշ չափով հաղթահարել են։