Ներքին 7 ամիս առաջ - 20:47 14-03-2026

Սա քարոզչական խաղաղություն է․Փաշինյանին պետք չեն երաշխիքներ․ Ռոբերտ Քոչարյան

Այս խաղաղությունը քարոզչական խաղաղություն է կապված ընտրությունների հետ և այս պրոցեսում Նիկոլ Փաշինյանին պետք չեն երաշխիքներ: Այս մասին «Մեծ քաղաքականություն» փոդքասթի ժամանակ ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Երաշխիքը պետք է լինի ինքը՝ ամեն ինչ զիջող իր կերպարով, և քանի կա ինքը, Ալիև երբեք պատերազմ չի վերսկսի։ Հայ ժողովրդին ուրիշ կարգի խաղաղություն է պետք, երկարատև կանխատեսելի երաշխիք է պետք, որը կախված չի լինի ո՛չ Նիկոլ Փաշինյանի հետ, ո՛չ Ռոբերտ Քոչարյանի հետ, ո՛չ էլ որևէ այլ պետական կամ քաղաքական գործչի անվան հետ։ Որտեղ չկան այդ երաշխիքները՝ տարիներ անց ավելի սարսափելի պատերազմ է բռնկվում, որտեղ կան այդ երաշխիքները, զսպող մեխանիզմները՝ ամեն ինչ զարգանում է նորմալ հունով, խաղաղ ճանապարհով»,- ասել է Ռոբերտ Քոչարյանը։

Ամենից շատ դիտված

13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան